AM | RU
USD
EUR
RUB

Վարդան Բոստանջյանն անհեռանկարային է համարում ԱԺ-ի կողմից ՀՀ նախագահի ընտրության հարցով ՍԴ դիմելու «Ելք»-ի նախաձեռնությունը

 
 
 

Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն անտրամաբանական և անհեռանկարային է համարում Ազգային ժողովի կողմից ՀՀ 4-րդ նախագահի ընտրությունը չեղարկելու և նախագահի համաժողովրդական ընտրություններ անցկացնելու պահանջով Սահմանադրական դատարան դիմելու նախաձեռնությունը: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հստակեցրեց, որ դա իր անձնական կարծիքն է, իսկ «Ծառուկյան» խմբակցությունը հարցը դեռ չի քննարկել: «Ես դա տրամաբանական չեմ համարում, բայց սա զուտ իմ անձնական կարծիքն է, խմբակցությունը կանդրադառնա այդ հարցին ու կորոշի։ Բայց ես կարծում եմ, որ դա իրականանալու առումով անհեռանկարային է»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ Սահմանադրության պահանջը ստորագրությամբ չի վերանում, ինչքան էլ դու ուժեղ քաղաքական ուժ լինես: «Սահմանադրությունն է այդպես պահանջում։ Կարծում եմ, որ ստորագրությամբ ոչինչ չեն կարող անել, որովհետև Սահմանադրությունն ընդունվել է ժողովրդի կողմից։ Չեմ կարծում, որ դրա համար նորից պետք է քվեարկություն անցկացնենք»,- ասաց պատգամավորը:

Փետրվարի 22-ին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ «Ելք»-ը կդիմի ՍԴ՝ ԱԺ-ի կողմից 4-րդ նախագահի ընտրությունը հակասահմանադրական ճանաչելու և համաժողովրդական քվեարկություն կազմակերպելու պահանջով։

«Դիմումով Սահմանադրական դատարանից պահանջում ենք հակասահմանադրական ճանաչել ԱԺ կանոնակարգի այն դրույթները, որոնցով նախատեսվում է հանրապետության նախագահին ընտրել Ազգային ժողովում: Նաև առաջարկվում է երկրի չորրորդ նախագահի ընտրություններն անցկացնել համաժողովրդական քվեարկությամբ։ ՍԴ դիմելու համար անհրաժեշտ է ԱԺ 21 պատգամավորի ստորագրություն։ ՍԴ դիմումի տեքստը ուղարկել ենք «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչներին՝ առաջարկելով ստորագրել»,-ասված էր պատգամավորի հայտարարության մեջ»,- գրել է Փաշինյանը:

Լրահոս
ԵԽԽՎ-ն Թուրքիայի իշխանություններին կոչ է արել հետաձգել արտահերթ ընտրությունները «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնությունը հուլիսի 1-ից կունենա նոր ղեկավար Ադրբեջանի սահմանապահները կանխել են Թուրքիայից Իրան թմրանյութերի խոշոր խմբաքանակի ներկրման հերթական փորձը Արցախի պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել ադրբեջանական զինված ուժերի տեղաշարժերի մասին Թուրքիայի հարավ-արեւելքում երկրաշարժից տուժածների թիվը հասել Է 39-ի Ֆրանսիայի դեսպանը բարձր է գնահատում հայաստանյան իրադարձությունների խաղաղ արդյունքը Կարեն Կարապետյանը հանդիպում է ունեցել IDeA հիմնադրամի ղեկավար կազմի ներկայացուցիչների հետ Հրապարակվել է Ադրբեջանի ժողովրդից Ալիևների ընտանիքի թալանած ունեցվածքի հերթական մասը Ապրիլի 24-ը կարեւոր օր է նաեւ Ֆրանսիայի համար. Ժոնաթան Լաքոտ Ապրիլի 24-ը ողբերգական օր է ոչ միայն հայ ժողովրդի, այլև համայն մարդկության համար. Աբխազիայի ԱԳ նախարար Հայաստանում հարգում են Ցեղասպանության զոհերի հիշատակը. ռուսական լրատվամիջոցներ անդրադարձը Ապրիլի 24-ը ոչ միայն Հայոց ցեղասպանությունը հիշելու, այլ նաև աշխարհին մեր պահանջատիրությունը հիշեցնելու օր է. Արամ Ա Նիկոլ Փաշինյանի հետ բանակցությունների օրակարգը բաց է. Կարեն Կարապետյանն ասել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին Հունաստանի հայերը ոգեկոչել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նիդերլանդները կարող է երկու հայ երեխայի արտաքսել Հայաստան Էրդողանն ապրիլի 24-ին հերթական ոչինչ չասող ուղերձն է հղել պոլսահայերին Շիրակի մարզպետը Սերժ Սարգսյանի քայլը քաղաքական համարձակ քայլ է համարում Կարեն Կարապետյանը և Սամվել Կարապետյանը քննարկել են Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը Ոստիկաններն արգելել են Ստամբուլում Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառման անցկացումը Ես շարունակելու եմ ծառայել իմ երկրին. Աղվան Հովսեփյան Թուրքիան վաղ թե ուշ պետք է ընդունի իր նախնիների ոճրագործությունը «Ծառուկյան» խմբակցությունը սպասում է բանակցությունների արդյունքներին և ժողովրդի կամքը համարում առաջնահերթ Վահան Մարտիրոսյանը Ցեղասպանության միջազգային ճանաչումը կարևորում է նման հանցագործությունների չկրկնվելու համատեքստում Ապրիլի 24-ը հիշեցնում է, թե որքան անկոտրում և կենսունակ ենք մենք. Արա Բաբլոյանի ուղերձը Ոստիկանությունը հատուկ միջոցներ և ֆիզիկական ուժ կիրառել է օրենքի շրջանակներում. Վալերի Օսիպյան Հայաստանում օպերատիվ իրավիճակը վերահսկելի է. Վլադիմիր Գասպարյանը հանդիպել է Կարեն Կարապետյանի հետ Հայկական համայնքը Վրաստանում Թուրքիայի դեսպանատան առաջ ցույց է կազմակերպել Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի հենց Թուրքիայի խորհրդարանում. Փայլան Զինված ուժերում սկսված բարեփոխումները պետք է շարունակվեն. Կարեն Կարապետյան ԵՄ-ն աջակցում է Հայաստանում ստեղծված իրավիճակին երկխոսության միջոցով լուծում տալու ջանքերին ԱՄՆ-ը ձգտում է «իրադարձությունների ազնիվ ու շիտակ ճանաչման». դեսպան Միլսը Հայոց ցեղասպանության դատապարտման մասին Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին միջոցառումներ են կազմակերպվել Լոնդոնում Սահմանադրական դատարանը շարունակում է իր բնականոն գործունեությունը. Հրայր Թովմասյան Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը մնալու է ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Արտակ Զաքարյանը պետականությունը միասնական և ուժեղ բռունցքված լինելով պահպանելու կոչ է արել ԵԽԽՎ համազեկուցողները Սերժ Սարգսյանի քայլը համարձակ են որակել Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանն անցկացրել է Անվտանգության խորհրդի նիստ Արայիկ Հարությունյանը ընդունել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեին Սերժ Սարգսյանը բացառիկ հայրենասիրություն ցուցաբերեց. Շարմազանով Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan