AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանը ԵԱՏՄ տարածքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել մի շարք կարևոր ճյուղերում. փորձագետ

 

Հայաստանի տնտեսությունը ԵԱՏՄ երկրների շարքում ամենաբարձր աճի ցուցանիշներն է արձանագրել տնտեսական մի շարք կարևոր ուղղություններում: Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հայտարարեց Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը: «Տարին ընդհանրապես լավն էր ԵԱՏՄ երկրների համար, Ռուսաստանը դժվարին 2015 և մասամբ նաև 2016 թվականներից հետո, արձանագրել է տնտեսական աճի 1 տոկոսից ավելի ցուցանիշ և կանգնել է կայուն զարգացման ուղու վրա, որն ամենադրական ազդեցությունն ունի ԵԱՏՄ տարածքի փոքր տնտեսությունների համար: Հայաստանի ու Ղրղզստանի տնտեսություններն ամենաբարձր զարգացման ցուցանիշներն են դրսևորել: Իսկ Հայաստանինն ուղղակի ամենաբարձրն է»,-ասաց բանախոսը:

Փորձագետի խոսքով՝ Եվրասիական փորձագիտական ակումբի այն կանխատեսումը, որը հակառակ միջազգային ու ռեյտինգային կառույցների կանխատեսումների, ասում էր, որ Հայաստանի տնտեսությունը 2017 թվականին կարձանագրի ՀՆԱ-ի ավելի քան 4 տոկոսանոց աճ, իրականություն դարձավ: «Հայաստանի տնտեսությունը երկնիշ աճի միտումներ է ցույց տվել տնտեսության մի շարք կարևոր ճյուղերում, ինչպիսին են արդյունաբերությունը, առևտուրը, արտահանումն ու ներկրումը, վերականգնվել են շինարարության աճի ցուցանիշները՝ կազմելով 3 տոկոս»,-հավելեց Արամ Սաֆարյանը:

Ինչ վերաբերում է գյուղատնտեսության ոլորտում արձանագրված անկմանը, ապա, ըստ Սաֆարյանի, իրենք ունեն սեփական բացատրությունները, որոնք կհնչեցնեն ԱՎԾ հրապարակումից հետո: Բայց հավելեց, որ նույնիսկ այդ պայմաններում գյուղմթերքի արտահանման աճ է գրանցվել երկնիշ թվերով:

Անդրադառնալով դեպի Հայաստան տրանսֆերտների 7 տոկոսանոց աճին՝ փորձագետը նշեց, որ այդ աճի մեջ մեծ ներդրում ունի Ռուսաստանից եկած տրանսֆերտների ծավալը: «Սա շատ կարևոր է հասկանալ, քանի որ այն խոսում է Ռուսաստանի գրավչության մասին Հայաստանի արտագնա աշխատողների շրջանում: 1 միլիարդ 200 միլիոն դոլարի տրանսֆերտներ կան Ռուսաստանից: Հայաստան մտնող տրանսֆերտների 63 տոկոսը Ռուսաստանից է, 14 տոկոսն՝ ԱՄՆ-ից, երրորդ տեղում Ուկրաինան է 5.5 տոկոս ցուցանիշով»,- ասաց բանախոսը՝ պնդելով, որ մոտակա տարիներին Ռուսաստանը շարունակելու է մնալ Հայաստանի համար ամենագրավիչ աշխատաշուկան:

Ինչ վերաբերում է 2018-ի զարգացումներին ու տնտեսական աճի կանխատեսումներին, ապա Արամ Սաֆարյանը նշեց. «Չնայած ԵԱՏՄ վերլուծաբանները կարծում են, որ 2018-ին Հայաստանի տնտեսության ֆիզիկական ընդլայնման հնարավորությունները կնվազեն ու ՀՆԱ աճը կկազմի 2.5 տոկոս, 2019-ին նորից կաճի 5.5 տոկոսից ավելի, մենք թույլ ենք տալիս անելու մի կանխատեսում, որ այն ներդրումների ծավալը, որը հայտարարված ցուցանիշով եղել է 2017-ին, պահպանվի 2018-ին, տարին ևս լավն է լինելու, քանի որ աճի արձանագրված միտումները կարող են լինել շարունակական»:

Լրահոս
«Հրապարակ». «Ցելով ուզում են ինձ ոչնչացնել» «Ժամանակ». ՊԵԿ շարքային աշխատողների համար այլևս պարգևատրումներ չեն լինի, պարզվում է ավտոբուսների մեջ խոսելն է պատճառը «Ժամանակ». Ինչ նպատակով է Հակոբ Արշակյանը վետո դրել գործարարի ներդրումային ծրագրի վրա «Փաստ». Միլիոններ՝ ընդամենը մի քանի ամսվա ճանապարհի շինարարության համար «Հրապարակ». Ալեն Սիմոնյանը չի հիասթափվել «Փաստ». Լարված են Ռուբեն Ռուբինյանի և Արման Եղոյանի հարաբերությունները «Հրապարակ». Փորձառուները հեռացան՝ տեղը զիջելով երիտասարդին «Ժողովուրդ». Ինչու են դանդաղել հարկային հավաքագրման տեմպերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մարտի 23 Արցախում մտադիր են փոխել ընտրական օրենսգիրքը Yeni Şafak. Թուրք մասնագետները կմեկնեն Ադրբեջան՝ S-300-ներն ուսումնասիրելու համար Սուրեն Քրմոյանը և Արթուր Հովհաննիսյանն ազատվել են արդարադատության նախարարի տեղակալի պաշտոններից Նիկոլ Փաշինյանը և Անջեյ Կասպրչիկը քննարկել են ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցեր Արցախի ԱԳՆ-ն ողջունում է Կանադայում Արցախի հետ խորհրդարանական բարեկամության խմբի ստեղծումը Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին Թերեզա Մեյին Բրյուսելում հարկ Է եղել ընթրել ԵՄ-ի մյուս ղեկավարներից առանձին. The Daily Mail Էրդողանին խիստ վրդովվեցրել է Թրամփի գրառումը Պետական եկամուտների կոմիտեն փոխում է հարկ վճարողների գույքի արգելադրման վարչարարությունը ԱԺ աշխատակազմը պարզաբանել է մաքրուհիների հետ կապված խնդիրը Լոռու մարզում 15-ամյա տղան լուսանկարվելիս մոտ 150 մետր բարձրությունից ընկել է անդունդը Միհրան Պողոսյանն օֆշորային ընկերությունների գործով հրավիրվել է հարցաքննության ԵԽԽՎ նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը Ուրցաձորցիները հավաքվել են Գլխավոր դատախազության առջև Չինաստանում քիմիական գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 44-ի Աշոտ Ղուլյանը ողջունել է Կանադայում «Արցախի ժողովրդի խորհրդարանական բարեկամներ» խմբի ստեղծումը Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրաքի նախագահին Դեսպան Ձյունիկ Աղաջանյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավորին «Եկեք Ադրբեջան անվանենք Երևան մայրաքաղաքը». Թեժ բանավեճ՝ քաղաքապետարանում (Տեսանյութ) Ամերիաբանկն առաջատար դիրքում է ֆակտորինգային գործառնությունների ծավալով` ըստ 2018թ. արդյունքների Ամենամեծ սուտը Նախագահ Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Կուբայի դեսպանը Երկու վատթարագույն կոնֆիգուրացիայի մասին, կամ Փաշինյանի անվտանգությունը կրկնապատկեք, պարոնայք Սուսաննա Սաֆարյանը նշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունն առաջարկում է անվանափոխել Իրինա Ռոդնինայի անվան գեղասահքի դպրոցը Թրամփն «ամենաիսրայելամետ նախագահն» է ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում. Սպիտակ տուն Ապրիլին հիշելու և գնահատելու ավելի կարևոր օր կա. հերոսի մայրը՝ վարչապետին ԱԱԾ տնօրենը հավաստիացնում է՝ մեծ գումարներ են վերադարձվելու Հայաստանի պետական բյուջե ԱԱԾ տնօրենը շատ է կարևորում արտաքին թշնամուց հայրենիքի պաշտպանությունը Բակո Սահակյանը գործարարների հետ քննարկել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության զարգացմանն առնչվող տարբեր հարցեր
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan