Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

Արմեն Մարտիրոսյանն ընտրվել է «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ

«Ժառանգություն» կուսակցության ղեկավար կազմում լուրջ փոփոխություններ են տեղի ունեցել: Կուսակցությունը նոր վարչություն է ձևավորել, որի նախագահ է ընտրվել Արմեն Մարտիրոսյանը: «Ժառանգություն» կուսակցության գրասենյակից հայտնում են, որ կուսակցության փոխնախագահ է ընտրվել Սուսան Մուրադյանը, իսկ կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը` քաղաքական խորհրդի պատասխանատու:

«Ես համոզված եմ և հավատացած, որ այս նոր ղեկավարության ներքո «Ժառանգություն»-ը կշարունակի Հայաստանին և հայությանը ծառայելու իր առաքելությունը` հետապնդելով մեր իրավունքները և կենսական ազգային շահերը»,- ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը:

«Մենք «Ժառանգություն»-ում լավ գիտենք համեստության, մարդկայնության ու հայրենիքի իմաստը, և մեր քաղաքացի-հայրենակիցները թող վստահ լինեն, որ եթե մենք իսկապես ցանկանանք՝ ազատության և արդարության մեր որոնումն ի վերջո անպայման կհաղթանակի»,- նշել է կուսակցության նորընտիր նախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում