Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ

Վուչիչը հայտարարել է, որ Սերբիան երբևէ պատժամիջոցներ չի կիրառի Ռուսաստանի դեմ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ իր երկիրը Ռուսաստանի դեմ պատժամնիջոցներ չի կիրառի անգամ եվրաինտեգրման պայմաններում: «Այո, մենք գտնվում ենք եվրոպական ճանապարհի վրա, բայց մենք չենք պատրաստվում զոհաբերել մեր ավանդական արժեքներն ու ավանդական հարաբերությունները: Մենք չենք պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ամեն դեպքում, քանի դեռ ես հանդիսանում եմ նախագահ ու դեռևս իմ կուսակցությունն ունի մեծասմասնություն խորհրդարանում»,- ասել է Վուչիչը՝ «Ռոսիա-1» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Նա ավելացրել է, որ Սերբիան մտադիր է համագործակցել բոլորի հետ, որպեսզի պաշտպանի իր շահերը և իրականացնի երկրի զարգացման եվրոպական ճանապարհը՝ չընդհատելով հարաբերությունները մյուս ավանդական գործընկերների հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում