Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ

Արմեն Սարգսյանը Լիբանանում կհանդիպի Արամ Ա կաթողիկոսի հետ

Հայաստանի հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Արմեն Սարգսյանը փետրվարի 24-ին ժամանել է Լիբանան: Այս մասին հայտնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանի տեղեկատվական բաժանմունքի վարիչ Պետրոս Մանուելյանը:

«ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը ժամանեց Լիբանան՝ հանդիպում ունենալու Սուրբ Աթոռի գահակալ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսի հետ: Ժամեր անց նա պետք է այցելի Սփյուռքի հայության ազգային և հոգևոր կենտրոն՝ Անթիլիասի Մայրավանք»,- նշել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում