Բարսելոնայում առնվազն 19 մարդ Է տուժել թագավորի այցի կապակցությամբ բողոքների հետեւանքով

Բարսելոնայում առնվազն 19 մարդ Է տուժել թագավորի այցի կապակցությամբ բողոքների հետեւանքով

Բարսելոնայի կենտրոնում առնվազն 19 մարդ Է տուժել Իսպանիայի Ֆիլիպե Վեցերորդ թագավորի ժամանման կապակցությամբ տեղի ունեցած բողոքի ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել Է eldiario.es հրատարակությունը:

Նրա տվյալներով՝ փետրվարի 25-ին միապետն ընթրիքի Էր ժամանել Mobile World Congress ցուցահանդեսի բացման առթիվ: Կատալոնիա Իսպանիայի թագավորի այցն առաջինն Է դարձել ինքնավարության անկախության շուրջ 2017 թվականի հոկտեմբերին կայացած հանրաքվեից հետո:

Բողոքի ցույցը կազմակերպվել Էր այսպես կոչված «հանրապետության պաշտպանության կոմիտեների» կողմից, որոնք քարոզչություն են ծավալել Կատալոնիայի անկախության եւ հանրապետական արժեքների օգտին՝ ի հակակշիռ միապետական Մադրիդի: Ակցիայի մասնակիցները դուրս Էին եկել Կատալոնյան երաժշտության պալատի՝ Բարսելոնի համերգասրահի հարեւան փողոցներ, ուր միապետը ժամանել Էր տեղական ժամանակով ժամը 19:30-ին (Երեւանի ժամանակով ժամը 22:30-ին):

Ինչպես նշում Է հրատարակությունը, չնայած իրավակարգի աշխատակիցների հետ հանրահավաքի մասնակիցների առանձին բախումներին, բողոքի ցույցն ընդհանուր առմամբ խաղաղ բնույթ Էր կրում: Ինչպես հայտնել են տեղի բժշկական ծառայությունները, հիվանդանոցներ են տեղափովել 19 մարդ, որոնք թեթեւ վնասվածքներ են ստացել: Europa Press գործակալությունը, հղում անելով աղբյուրների, հայտնել Է, որ բողոքի ակցիաների ընթացքում Կատալոնիայի ոստիկանությունը բերման Է ենթարկել մեկ մարդու՝ իրավապահ մարմինների աշխատակցի վրա հարձակվելու համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում