AM | RU
USD
EUR
RUB

Ապագա մեծ կենսաբանի մանկուց ծնված սերն ու կատարման ենթակա երազանքը

 
 

«Ես արդեն տեղում եմ»,-պայմանավորված ժամից մի քանի րոպե շուտ ստացածս զանգը վկայում էր զրուցակցիս ճշտապահության ու պատասխանատվության մասին... Սովորելն ու սովորեցնելը համատեղած ուսանողն անհրաժեշտ ամեն ինչի համար ժամանակ կարողանում է գտնել։ Երկրորդ աշխատավայրից հանդիպման վայր շտապած ապագա մեծ կենսաբանը Հայ-ռուսական սլավոնական համալսարանի բժշկակենսաբանական ֆակուլտետի բժշկական կենսաքիմիայի 5-րդ կուրսի ուսանող Էրիկ Արաբյանն է։

Էրիկի երթուղին կես տարի է, ինչ մեկ կանգառով ավելացել է։ Ա. Մարգարյանի անվան թիվ 29 դպրոցի շրջանավարտը նույն դպրոցում դասավանդելու առաջարկ ստանալուն պես՝ հաճույքով ընդունել է։ Մինչ այդ առհասարակ մանկավարժական փորձ չունենալով՝ Էրիկին կարճ ժամանակում հաջողվեց ոչ միայն իրենից մի քանի տարով փոքր պատանիներին գրավիչ դարձնել կենսաբանությունը, այլև հիանալի օրինակ ծառայել նրանց համար։ Տակավին երիտասարդ մանկավարժը խոստովանում է. «Մեծ հաճույքով եմ աշխատում աշակերտների հետ։ Այն ոգևորությունն ու դրական լիցքերը, որ ստանում եմ ամեն անգամ դասարան մտնելիս, անբացատրելի է»։

Դպրոցում՝ ուսուցիչներին, համալսարանում դասախոսներին հպարտանալու առիթներ Էրիկը սիրում է տալ։ Հանրապետական օլիմպիադաների բազմակի մասնակիցը երկու անգամ «Լավագույն ուսանող» մրցույթում է աչքի ընկել։ Նա «Լավագույն ուսանող-2015»-ին բժշկագիտության գծով երկրորդ մրցանակին է արժանացել, իսկ «Լավագույն ուսանող-2017»-ին առաջին պատվավոր տեղը զբաղեցրել՝ բնական գիտությունների գծով։

Ակտիվ կենսաբանը ոլորտի առջև դրված խնդիրներին ոչ միայն ծանոթանում, այլև փորձում է լուծում տալ արդեն երկու տարի։ ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի հակավիրուսային պաշտպանության մեխանիզմների հետազոտման խմբում Էրիկն ընդգրկվել է, երբ դեռևս երրորդ կուրսի ուսանող էր։ Պրպտող ու եռանդուն ուսանողին նկատել ու իր գլխավորած թիմում աշխատելու առաջարկ է արել հետազոտական խմբի ղեկավար Հովակիմ Զաքարյանը։

Թիրախային վիրուսը, որի դեմ այսօր պայքարում են խմբի անդամները՝ փորձելով գտնել ամենաօպտիմալ հակավիրուսային միջոցը, խոզերի աֆրիկյան ժանտախտի վիրուսն է։ «Այս հիվանդության դեմ առայժմ կիրառվող վակցինաներ ու հակավիրուսային նյութեր չկան։ Հիմա մենք նմանատիպ հակավիրուսային նյութերի ակտիվությունն ենք փորձում։ Վերջերս մեր խումբը հայտնաբերել է գենիստեին կոչվող նյութը, որն ազդում է վիրուսի ԴՆԹ-ի կրկնապատկման վրա»,-ասում է Էրիկը։ Խումբն ավելի արդյունավետ կկարողանար աշխատել, եթե  ձեռքի տակ ունենար հետազոտությունների համար անհրաժեշտ երկու սարքերը, որոնց արժեքը մոտավորապես 15 հազար ԱՄՆ դոլար է: Համենայնդեպս, նրանք լիահույս են, որ այդ հարցում պետությունը կաջակցի իրենց:

Խոզերի մոտ հանդիպող ու տնտեսությանը մեծ վնասներ հասցնող այս հիվանդությունը բուժելու համար, Էրիկի խոսքով, պետք է գտնել մատչելի նյութեր։ Թանկարժեք դեղանյութ հայտնաբերելն անիմաստ կլինի, քանի որ այն լայն կիրառություն չի կարող ունենալ։

Վիրուսների դեմ պայքարելու ցանկությունն Էրիկին «ուղեկցում» է վաղուց՝ միայն թե, ի սկզբանե ապագա կենսաբանի «թշնամիները» մարդկանց մոտ հանդիպող վիրուսներն էին։ Բնության ու մարդու հանդեպ սերը, որ նրա մասնագիտական կողմնորոշման հիմքում էին, մարդկային կյանքին սպառնացող հիվանդությունների հետ համատեղվել չէին կարող։ «Միշտ ցավ եմ զգացել, երբ հանդիպել եմ անբուժելի հիվանդությամբ տառապող մարդու՝ առավելևս փոքրիկի»,-ասում է Էրիկն ու հավելում։-Ես հավատացած եմ, որ հեռու չէ այն օրը, երբ այսօր անբուժելի կամ թերի բուժելի համարվող հիվանդությունները կբուժվեն»։

Նպատակասլացությունն ու եռանդը, որով այսօր աշխատում է ապագա կենսաբանը, հավատ են ներշնչում, որ, իրոք, հեռու չէ այն օրը, երբ մարդկանց համար մշակված հակավիրուսային նյութերի հայտնաբերողների շարքում կհայտնվի նաև Էրիկ Արաբյան անուն-ազգանունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի համար պատրաստում են փաթեթային համաձայնագիր Թուրքիան չարաշահում է Ինտերպոլը՝ վարչակարգի հակառակորդներին արտահանձնելու համար ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ, որոշ տեղերում առկա է մերկասառույց «Ժամանակ». ԵՄ-ի կողմից Նաիրա Զոհրաբյանը առաջարկ է ստացել «Հրապարակ». ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանի կնոջ դեղատունը ՀԴՄ չխփելու համար տուգանվել է «Ժողովուրդ». Արմեն Մարտիրոսյանը մեկնել է Կանադա մշտական բնակության «Հրապարակ». ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական է նշանակվելու Զոհրապ Եգանյանը «Ժողովուրդ». ՅՈՒՆԵՍԿՕ-ում քոչարին գրանցվել է որպես Նախիջևանի ազգային խմբակային պար ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունվարի 23 Ալիևի հետ հանդիպելու Փաշինյանի անհագ ցանկությունը Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը մտքեր են փոխանակել ԼՂ հակամարտության կարգավորման հետագա քննարկումների մասին Փաշինյանը ներկայացրել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնահերթությունները Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Բրազիլիայի նախագահի, Լյուքսեմբուրգի և Եգիպտոսի վարչապետների հետ Ուկրաինայի նախագահի ընտրություններում Սաակաշվիլին իր աջակցությունն է հայտնել Տիմոշենկոյին Մուրմանսկում Տու-22Մ3 ռմբակոծիչ է աղետի ենթարկվել Նիկոլ Փաշինյանը Դավոսում հանդիպելու է Իլհամ Ալիևի հետ ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ ՌԴ-ն ու ԱՄՆ-ն դատապարտված չեն լինելու թշնամիներ Տաջիկստանում հզոր երկրաշարժ է գրանցվել Նվազել են սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապօգնության կանչերը և հոսպիտալացման դեպքերը Ալիևն «օգտակար» է անվանել Փաշինյանի հետ տեղի ունեցած զրույցները Մանվել Գրիգոյանը տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. նա կալանավորվեց Արարատի մարզպետի հորեղբոր տղան հայհոյում և սպառնում է քաղաքացիներին. լուսանկարներ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ Ադրբեջանում, Թուրքիայում գիտեն մեր կազմակերպությունն ինչ է անում, ՀՀ ԿԳ նախարարությունում մեզանից լուր չունեն․ հուշարձանագետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ Արարատ Միրզոյանի խորհրդականն ԱԺ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Ցավոք, Հայաստանը որպես հարևան՝ չկա Ադրբեջանի բնակչության մեծամասնության պլաններում ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել Լապշինի հաղորդումը. Ադրբեջանը 3 ամիս ունի բողոքարկելու համար Չավուշօղլուն հայկական լոբբիին մեղադրել է «սև քարոզչություն» իրականացնելու համար Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կմասնակցի ԵԱՏՄ նախագահության՝ Հայաստանին փոխանցման արարողությանը Խնդիրն այն է, թե ինչ հասարակություն ենք ուզում կրթել... Ալեքսանդր Լապշինը ցանկանում է իր բլոգում պատմել Ադրբեջանի կողմից գնդակոծվող հայկական գյուղերի մասին Մանվել Գրիգորյանը կրկին կկալանավորվի Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Ժան-Միշել Էքերյանին Արցախում առողջապահական ծրագրերի համար Արմեն Աշոտյան.«Հայկական զորախումբ Սիրիայում. Փաշինյանի արկածախնդրությունը՝ օրենքի խախտումով» Էդուարդ Շարմազանով.«Ինչպե՞ս կարել է տնտեսական հեղափոխության հասնել, երբ տնտեսությունը գնալով գահավիժում է» Մարտին տեղի կունենա ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը՝ 3 տարվա դադարից հետո Գևորգ Մուրադյանը միաձայն ընտրվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Աճել են Պաշտպանին հասցեագրվող բողոքները պետական մարմինների կողմից քաղաքացիների դիմումներին չպատասխանելու վերաբերյալ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan