Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան

Ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանն ավարտել է կարիերան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը: «Նա այլևս չի մարզվում: Ինքն է այդ մասին հայտարարել, և մենք հանել ենք նրան ցուցակներից: Նա խնդրել է, որ այլևս չի մարզվելու և զբաղվելու է իր ընտանիքով»,-փաստեց Ալավերդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում