Իսկ դուք ավելին արեք. կրասնոդարցիները՝ Ռուբեն Գրիգորյանին

Իսկ դուք ավելին արեք. կրասնոդարցիները՝ Ռուբեն Գրիգորյանին

ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի տարածքային ստորաբաժանումը հայտարարություն է տարածել, անդրադառնալով ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Գրիգորյանի մեղադրանքներին ընդդեմ Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի, գրում է vesti.am-ը:

Հայտարարության մեջ նշված է, որ չնայած Արա Աբրահամյանը պաշտպանության կարիք չունի, այնուամենայնիվ, իրենք չեն կարող անմասն մնալ և ցանկանում են իրենց դիրքորոշումն արտահայտել Գրիգորյանի վիրավորական արտահայտությունների և մեղադրանքների վերաբերյալ:

ՌՀՄ Կրասնոդարի երկրամասի մասնաճյուղի ներկայացուցիչները նշել են, որ Աբրահամյանի նկատմամբ ծայրահեղ անհարգալից կլիներ նրա արժանիքների և գործունեության մասին վկայությունները սահմանափակել պարզ հաշվապահական հաշվետվությամբ՝ թվարկելով նրա կողմից ծախսված անձնական նյութական միջոցները ողջ սփյուռքի համար։

«Արա Աբրահամյանն այն մարդկանցից է, ով երբեք չի հանրայնացնում իր բարեգործական գործունեությունը: Հնարավո՞ր է արդյոք թվարկել այն ամենը, ինչ նա արել և անում է: Եվ վստահ ենք, կշարունակի անել»,-ասված է հայտարարության մեջ:

ՌՀՄ ներկայացուցիչները Գրիգորյանին ուղղված խոսքում նշել են, որ ոչ ոք չի խանգարում յուրաքանչյուրին անել այն, ինչ Աբրահամյանն ու այլ հայ բարեգործներ են անում:

Հայտարարության վերջում հիշատակվում է կրասնոդարցիների համար շատ մեծ գործեր իրականացրած, 90-ամյա Զավեն Հմայակի Արաբյանցի խոսքերը.

«Ես արել եմ այն ամենը, ինչ կարող էի, իսկ դուք արեք ավելին»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում