Բրյուսելում ոստիկանությունը «բերման կենթարկի» անօթեւաններին՝ սառնամանիքից փրկելու համար

Բրյուսելում ոստիկանությունը «բերման կենթարկի» անօթեւաններին՝ սառնամանիքից փրկելու համար

Բրյուսելի Էթերբեք կոմունիայի բուրգոմիստր Վինսենթ դե Վոլֆը ոստիկանությանը կարգադրել Է «բերման ենթարկել» անօթեւաններին եւ նրանց օթեւանատներ տանել սառնամանիքից փրկելու համար: Այդ մասին փետրվարի 26-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել են շրջանային վարչակազմում: Փետրվարի 25-ից Բելգիայում մոլեգնում Է «սիբիրյան» սառնամանիքի ալիքը, ինչպես այն անվանում են տեղական զանգվածային լրատվամիջոցները:

Գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը թագավորության տարբեր շրջաններում հասնում Է Ցելսիուսի մինուս 6-ից մինչեւ մինուս 12 աստնիճան: «Հրաժարվելու դեպքում բուրգոմիստրը կարգադրել Է անտուններին օթեւանատուն տանել նրանց կամքին հակառակ»,- ասել Է գործակալության զրուցակիցը: Շրջանային վարչության ղեկավարի ցուցումը տարածվում Է բոլոր թափառաշրջիկների վրա, որոնք կոմունայի տարածքում կնկատվեն երեկոյան ժամը ութից մինչեւ առավոտյան ժամը յոթը: Արտակարգ ռեժիմի գործողությունը նախատեսված Է մինչեւ մարտի 8-ը, բայց կարող Է երկարաձգվել կախված եղանակային պայմաններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում