Ոստիկանությունը զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակ է հայտնաբերել

Ոստիկանությունը զենք-զինամթերքի խոշոր խմբաքանակ է հայտնաբերել

Ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախույզները ծավալուն միջոցառումներով տեղեկություններ են ձեռք բերել, որ Արագածոտնի մարզի Արուճ գյուղի տներից մեկում ապօրինի զենք-զինամթերք կա։ Հարուցված քրեական գործի շրջանակում փետրվարի 24-ին տունը խուզարկվել է։

Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից, տարբեր տեսակի նռնակները, նռնակների պայթուցիչները, պայթուցիկ լիցքերը, դետոնատորներիը, շշերով վառոդները, ազդանշանային հրթիռի ինքնաշեն սարքը, ատրճանակը, ինքնաձիգը, տարբեր տեսեակի հրազենների փողերը, խլացուցիչները, պահեստատուփերը, տարբեր տրամաչափի 800-ից ավելի փամփուշտներն ու զինամթերքի այլ տեսակները թաքցված են եղել գազաբալոնում:

Հայտնաբերվածն առգրավվել է։ Նշանակվել են փորձաքննություններ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում