ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան. սպասվում է լրացուցիչ մեկ նիստ. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյան. սպասվում է լրացուցիչ մեկ նիստ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյա նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 92 պատգամավոր:

Ազգային ժողովի վեցերորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին նախագծում ընդգրկվել է 16 հարց, փետրվարի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում՝ 19 հարց:

Փետրվարի 26-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովի Խորհուրդը որոշել է Ազգային ժողովին առաջարկել փետրվարի 27-ին՝ ժամը 18:30-ից մինչև 20:00-ն, անցկացնել լրացուցիչ մեկ նիստ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում