Արթուր Ալեքսանյանը՝ Կիևի մրցաշարի ոսկե մեդալակիր

Արթուր Ալեքսանյանը՝ Կիևի մրցաշարի ոսկե մեդալակիր

Կիևում ավարտվել է ըմբշամարտի միջազգային մրցաշարը: Հունահռոմեական ոճում Արթուր Ալեքսանյանը նվաճել է ոսկե մեդալ: Հայ ըմբիշը գոտեմարտել է ուկրաինացի Դմիտրի Տիմչենկոյի հետ և հաղթել 3:0 հաշվով: Մարզիկներ Արմեն Մելիքյանը, Կարապետ Չալյանը, Սլավիկ Գալստյանը, Մաքսիմ Մանուկյանն ու Սարգիս Շահինյանը նվաճել են բրոնզե մեդալներ: Ազատ ոճի ըմբշամարտում Հայաստանի հավաքականին մեդալ նվաճել չի հաջողվել

Հետևեք մեզ նաև Telegram-ում