Իրանի էներգետիկայի նախարարը նոր արդյունքներ է ակնկալում Հայաստանի հետ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման շուրջ բանակցություններից

Իրանի էներգետիկայի նախարարը նոր արդյունքներ է ակնկալում Հայաստանի հետ գազ-էլեկտրաէներգիա փոխանակման շուրջ բանակցություններից

Հայաստանն ու Իրանը մոտ ապագայում բանակցություններ կվարեն գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցերի շուրջ: Այս մասին Երևանում լրագրողների հետ զրույցում ասաց Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանիանը: Պատասխանելով հարցին, որ «իրանական կողմը բազմիցս ասել է, որ պատրաստ է հարմար գներով գազ մատակարարել Հայաստանի Հանրապետությանը, այդ հարմար գինը ո՞րն է: Ռուսաստանից մեր ձեռք բերած գազի գնից ավելի մատչելի՞», իրանցի պաշտոնյան ասաց. «Գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման հարցում մինչ այժմ շատ լավ բանակցություններ են վարվել, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է Հայաստան արտահանվող գազի ծավալներն ավելացնել: Ես կարծում եմ` մոտ ապագայում բանակցություններ կվարվեն իրանական ու հայկական կողմերի՝ Իրանի նավթի նախարարության, Հայաստանից` էներգետիկայի և բնական պաշարների նախարարության միջև»: Ռեզա Արդաքանիանը հույս հայտնեց, որ մոտ ապագայում այդ բանակցությունների արդյունքն ու լուրը հասանելի կլինի լայն զանգվածներին:

Հայաստանն ու Իրանը էներգետիկ ոլորտում համագործակցում են «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագրի շրջանակներում, որով Հայաստանը հարևան երկրին մատակարարում է էլեկտրաէներգիա` փոխարենը ստանալով կապույտ վառելիք:

Երևանում անցկացվում է հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի նիստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում