Պուտինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Արա Աբրահամյանին

Պուտինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Արա Աբրահամյանին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանին, գրում է vesti.am-ը:

Շնորհավորական ուղերձում ասվում է.

«Հարգելի՛ Արամ Արշավիի։ Շնորհավորում եմ Ձեզ Հայրենիքի պաշտպանի օրվա առթիվ: Պատերազմական ճակատամարտում, պատմական մարտերի դաշտերում կերտվել են ռուսական բանակի հաղթական, հայրենասիրական ավանդույթները, ամրապնդվել նրանց ուժն ու փառքը: Մենք անկեղծորեն հպարտանում ենք մեր հայրերի և պապերի մարտական քայլերով, նրանց արժանապատվությամբ և քաջությամբ: Մենք պատվում ենք նրանց, ովքեր մեր օրերում նվիրվել են հայրենիքին ծառայելուն՝ պաշտպանելով նրա ազատությունն ու անվտանգությունը: Մաղթում եմ հաջողություն և ամենայն բարիք»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում