Անհայտ անձինք հարձակվել են Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

Անհայտ անձինք հարձակվել են Գերմանիայում Թուրքիայի դեսպանատան վրա

Բեռլինում անհայտ անձինք հարձակում են գործել Թուրքիայի դեսպանատան շենքի վրա: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական NTV-ն:

Վաղ առավոտյան չորս անձինք մոտեցել են դեսպանատան շենքին, պահակների ուշադրությունը շեղելու նպատակով լապտերները նետել են ճանապարհին: Այնուհետև Դեսպանատան շենքի դիմացի հատվածի վրա նետել են դեղին, կարմիր և կանաչ ներկանյութեր ու փախել են դեպքի վայրից:

Ոստիկանությունը միջադեպից հետո փակել է դեսպանատան փողոցը: Հետաքննություն է տարվում մեղավորներին բացահայտելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում