AM | RU
USD
EUR
RUB

ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճը Հայաստանում հաջողվել է արձանագրել արդյունաբերության և ծառայությունների հաշվին

 
 

Հայաստանի ներդրումների և տնտեսական զարգացման նախարար Սուրեն Կարայանը ներկայացրեց, թե հիմնականում ինչի հաշվին է հաջողվել 2017թ. ՀՆԱ-ի 7.5 տոկոս աճ ապահովել: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նախարարն ընդգծեց, որ ՀՆԱ-ի նման աճ հաջողվել է ապահովել արդյունաբերության և ծառայությունների հաշվին: «Աճել է արդյունաբերությունը: Հատկապես հատկանշական է, որ արդյունաբերության աճի մեջ մեծ տեսակարար կշիռ է կազմում մշակող արդյունաբերության աճը: Եթե արդյունաբերության թողարկումը 2017թ. աճել է 12.6 տոկոսով, ապա մշակող արդյունաբերության աճը եղել է 15.7 տոկոս և արդյունաբերության 12.6 տոկոս աճի 9.6 տոկոսն ապահովել է հենց մշակող արդյունաբերությունը: Եվս 2.6 տոկոս ապահովել է հանքարդյունաբերությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Կարայանը՝ հավելելով, որ բացի դա աճ է արձանագրվել նաև առևտրի և ծառայությունների ոլորտում:

Նախարարն անդրադարձավ նաև ներդրումներին՝ ընդգծելով, որ 2017թ. Հայաստանի տնտեսության մեջ շուրջ 865 միլիոն դոլարի չափով ներդրումներ են իրականացվել: «Կառավարության կայքում հստակ նշված են ներդրումներն ըստ ոլորտների, նշված է, թե որքան են կազմում մասնավոր, որքան պետական բյուջեի և համայնքային բյուջեների հաշվին, որքան՝ ֆինանսական կազմակերպությունների միջոցների հաշվին»,- ասաց նախարարը:

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է երկրում սոցիալական վիճակը վատ, նախարարը պատասխանեց, որ բավականին լավ տնտեսական արդյունքներ կան, սակայն որպեսզի հասարակությունը զգա դրա ազդեցությունը, այդ արդյունքները պետք է լինեն երկարատև: «Դրա համար մենք չենք սահմանափակվելու 2017թ. արդյունքներով և փորձելու ենք հասնել նրան, որպեսզի 2018թ. արդյունքներն ավելի լավը լինեն»,- ասաց Կարայանը:

Պատասխանելով հարցին՝ արդյոք տնտեսական աճի նման ցուցանիշի և նման ներդրումների մասին հայտարարելը քաղաքական ենթատեքստ չունի, քանի որ առաջիկայում խորհրդարանը պետք է ընտրի ՀՀ նոր վարչապետին, նախարարը բացասական պատասխան տվեց: Նա շեշտեց, որ այդ արդյունքները կառավարության հետևողական աշխատանքի հետևանք են:

Լրահոս
ԱԺ բոլոր խմբակցությունները պատրաստ են արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ բանակցությունների Աշխատանքային այցով Հայաստանում էր Բելառուսի զինված ուժերի պատվիրակությունը Էդուարդ Շարմազանովը Բելառուսի խորհրդարանում բարձրացրել է Ադրբեջանին զենք վաճառելու հարցը Իրանի նավթի նախարար. ԱՄՆ-ին չի հաջողվի աշխարհի շուկաներից դուրս մղել իրանական նավթը Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Կիևյան և Սեբաստիայի փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների հատվածներում Մխիթարյանը գրեթե վերականգնվել է վնասվածքից Ռուսաստանը Սիրիային C-300-ներ է վաճառելու Արցախն անկախության նույնքան իրավունք ունի, որքան Հայաստանը, Բելառուսը եւ Ադրբեջանը. Էդուարդ Շարմազանովը՝ Մինսկում ԿԸՀ-ն կհրապարակի ընտրողների ստորագրված ցուցակները Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը ՄԱԿ-ի ԱԽ-ն պետք է բաղկացած լինի քսան մշտական անդամներից. Էրդողան Ժամանակավորապես դադարեցվել է հանրապետության գազամատակարարումը Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչներին Ադրբեջանում ցեխի հրաբուխ է ժայթքել «Իմ քայլը» դաշինքը 81.06%-ով հաղթանակ տարավ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում ԿԸՀ-ն ներկայացրեց ընտրությանը մասնակցող ուժերի հայտարարագրած ու ծախսած գումարների նախնական հաշվետվությունը Ժամը 14:00-ի դրությամբ Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 201.268 հազար մարդ Հակառակորդի կրակոցից զոհված Արցախ Հովսեփյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով ԿԸՀ-ն 3 ժամ պարբերականությամբ կտեղեկացնի քվեարկության մասնակցության մասին Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 23 Մեկնարկել է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների քվեարկությունը Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների օրը Քննչական կոմիտեիում արագ արձագանքման աշխատանքային խումբ կգործի Արցախում հակառակորդի կրակոցից զինծառայող է զոհվել ԻՊ-ն ստանձնել է Իրանում ահաբեկչության պատասխանատվությունը Չինաստանը հրաժարվել է ԱՄՆ-ի հետ առևտրային բանակցություններից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանիին Իրանում ռազմական շքերթի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 24-ի Նախագահ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահին Արթուր Վանեցյանն անսպասելի է համարում Վարդան Մինասյանի հրաժարականը Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 250 անգամ Արթուր Վանեցյանն ընտրվեց ՀՖՖ նախագահի պաշտոնում. 16 տարի անց ֆեդերացիան այլ ղեկավար կունենա Բակո Սահակյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շփվել այնտեղ ապաքինվող զինծառայողների հետ Այսօր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ կընտրեն Թրամփը հետաձգել է «ռուսական գործի» հետ կապված նյութերի հրապարակումը Հայաստանը դեմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը փոխելուն. Զոհրաբ Մնացականյան Ավագանու ընտրություններով պայմանավորված մայրաքաղաքի ընդհանուր իրավասության դատարանի բոլոր նստավայրերում սահմանվել է հերթապահություն Դոնալդ Թրամփը ներկայացրել է Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուին «Հրապարակ». Ծառուկյանի թիմում Փաշինյանին «շանտաժ» են անում և միաժամանակ եռանդուն պատրաստվում են ընտրություններին «Հրապարակ». Աննա Հակոբյանն ու Արփինե Հովհաննիսյանը Պիտեր են մեկնել տարբեր ինքնաթիռներով
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan