Մաքսիմ Մանուկյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի

Մաքսիմ Մանուկյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի

Հունահռոմեական ոճի ըմբիշ, Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի: Փետրվարի 28-ին կայացած «Հայկյան-2017» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակը Մաքսիմ Մանուկյանին հանձնեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Մանուկյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամին՝ «Հայկյան» մրցանակաբաշխության նման գեղեցիկ միջոցառում կազմակերպելու համար: «Շնորհակալ եմ հիմնադրամին նաև երիտասարդ մարզիկներին աջակցելու և մեր կողքին լինելու համար»,- ասաց Մաքսիմ Մանուկյանը:

«Հայկյան» հատուկ մրցանակի արժանացան նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը, Հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» նախագիծը, «Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակված «Հին արքաներ» հեռուստասերիալը, Արցախի առաջին պաշտպանական շրջանի բուժծառայության պետ Գևորգ Հարությունյանը և այլք:

Հետևեք մեզ նաև Telegram-ում