Փարիզի մունիցիպալ պատգամավորները գիշերն անցկացրել են փողոցում հաջակցություն անօթեւանների

Փարիզի մունիցիպալ պատգամավորները գիշերն անցկացրել են փողոցում հաջակցություն անօթեւանների

Փարիզի Իլ դե Ֆրանս տարածաշրջանի քաղաքային խորհուրդների երեք տասնյակ պատգամավորներ լույս մարտի 1-ի գիշերը ակցիա են կազմակերպել անօթեւաններին ցուցաբերվող օգնության չափերն ավելացնելու պահանջով:

Այդ մասին հայտնել Է Agence France Presse-ը: Գործակալության տվյալների համաձայն, ակցիայի մասնակիցները գիշերն անցկացրել են Փարիզի փողոցներում, մասնավորապես, քաղաքի արեւելյան մասում գտնվող Աուստեռլից կայարանի մերձակայքում՝ քնապարկերում: Ինչպես ընդգծել են ժողովրդի ընտրյալները, իրենք անբավարար են համարում օգնության այն մակարդակը, որը պետությունը ձմռանը ցուցաբերում Է տարածաշրջանի անօթեւաններին:

Նրանք հիշեցրել են, որ հունվարի սկզբից Իլ դե Ֆրանս տարածաշրջանում արդեն 20 անօթեւան Է մահացել: Ընդամենը Փարիզում, ինչպես ցույց Է տվել վերջերս անցկացված հաշվառումը, փողոցներում են գտնվում առնվազն 3 հազար անտուններ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում