Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին

Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց մարտի 1-ի զոհերի հիշատակին

Հայաստանի Հանրապետության 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը հարգանքի տուրք մատուցեց 2008թ. մարտի 1-ի ցավալի իրադարձությունների զոհերի հիշատակին:

Ազգային ժողովում ՀՀ նախագահի ընտրության հարցի քննարկման ընթացքում իր ելույթում Արմեն Սարգսյանը նախ հիշեցրեց, որ 10 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը բախվեց ծանր մարտահրավերի, որի արդյունքում ունեցավ ցավալի կորուստներ:

«Ես գիտեմ, որ խորհրդարանն արդեն հարգել է մարտի 1-ի զոհերի հիշատակը: Ես էլ իմ հերթին ցանկանում եմ հարգանքի տուրք մատուցել այս ողբերգական իրադարձության զոհերի հիշատակին»,- նշեց ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում