Ադրբեջանը փորձում է կոծկել ոճրագործությունները. Էդվարդ Նալբանդյան

Ադրբեջանը փորձում է կոծկել ոճրագործությունները. Էդվարդ Նալբանդյան

Աշխատանքային այցով Ժնեւում գտնվող Հայաստանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալ, Ժնեւի գրասենյակի գլխավոր տնօրեն Մայքլ Մյոլլերին: Զրուցակիցներն անդրադարձել են ցեղասպանությունների եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման բնագավառում Հայաստանի նախաձեռնություններին: Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի 70-ամյակի կապակցությամբ Հայաստանը հանդես է եկել գործողությունների հստակ առաջարկություններով ու Մարդու իրավունքների խորհրդի նոր բանաձեւ ընդունելու նախաձեռնությամբ։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրել է նաեւ, որ մեր երկիրը դեկտեմբերի 9-ին Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպելու է Ընդդեմ ցեղասպանության հանցագործության երրորդ գլոբալ ֆորումը, որը նվիրված է լինելու կրթության միջոցով ցեղասպանությունների կանխարգելմանը: Իսկ մինչև այդ նախարար Նալբանդյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում