Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում հրդեհից 30 մարդ է մահացել

Բաքվի Նարկոլոգիական կենտրոնում հրդեհից 30 մարդ է մահացել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել, որին զոհ է գնացել շուրջ 30 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Հրդեհի հետևանքով չորս մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հրդեհը բռնկվել է մարտի 1-ի երեկոյան, սակայն այն հաջողվել է մարել միայն մարտի 2-ի առավոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում