Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին

Բակո Սահակյանը շնորհավորել է ՀՀ չորրորդ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 2-ին շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին՝ Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Ուղերձում ասված է.

«Մեծարգո՛ Արմեն Վարդանի,

Արցախի ժողովրդի, իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:

Վստահ եմ՝ աշխատանքի եւ կյանքի Ձեր մեծ փորձը, խորը եւ բազմակողմանի գիտելիքները, մարդկային որակները կհանդիսանան Ձեր պարտականությունների լիարժեք եւ արդյունավետ կատարման կարեւորագույն գրավականներից:

Հուսով եմ, որ Ձեր նախագահության ժամանակաշրջանում կշարունակվի Հայաստանի Հանրապետության զարգացումն ու զորացումը, կամրապնդվի Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, կյանքի կկոչվեն բազմաթիվ ռազմավարական ծրագրեր:

Կրկին շնորհավորում եմ Ձեզ, մեծարգո՛ պարոն Սարգսյան, եւ մաղթում քաջառողջություն, հաջողություններ աշխատանքում եւ ամենայն բարիք»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում