Թուրքիայում ձերբակալվել են սահմանը հատած 2 հույն զինվոր

Թուրքիայում ձերբակալվել են սահմանը հատած 2 հույն զինվոր

Թուրքիայում ձերբակալվել է մարտի 1-ի երեկոյան հույն-թուրքական սահմանը Էդիրնեի հատվածում հատած երկու հույն զինվորական:

Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հույն զինվորականները Թուրքիայում մեղադրվում են «ռազմական լրտեսության փորձ իրականացնելու և ռազմական արգելված տարածք մուտք գործելու» հատկանիշներով:

Հույն զինվորականները բացատրության մեջ նշել են, որ իրենք Թուրքիայի տարածքում հայտնվել են առատ ձյան պատճառով չկողմնորոշվելու հետևանքով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում