Խոշոր հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկում

Խոշոր հրդեհ է բռնկվել Մաշտոցի պողոտայի գետնանցումներից մեկում

Մարտի 3-ին, ժամը 05:33-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Մ. Մաշտոցի պողոտայի թիվ 2/2 հասցեում գտնվող «Մետրոպոլ» հյուրանոցի մոտակայքում՝ գետնանցումի չգործող խանութում:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ

Հայտարարվել է հրդեհի բարդության «բիս 1» աստիճան:

Դեպքի վայր են մեկնել ևս երեք մարտական հաշվարկ և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:

Պարզվել է, որ գետնանցումում գտնվող չգործող տաղավարների տարածքում այրվում է կուտակված կենցաղային աղբ (մոտ 200 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:18-ին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում