Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

Ադրբեջանի կողմից հայկական անօդաչուն խոցելու մասին լուրն իրականությանը չի համապատասխանում. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կտրուկ կերպով հերքում է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածածված այն տեղեկատվությունը, թե ադրբեջանական կողմը մարտի 3-ին խոցել է հայկական անօդաչու թռչող սարք:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը պաշտոնապես կտրուկ կերպով հերքում է նման լուրերը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում շեշտեց Արծրուն Հովհաննիսյանը:

Ադրբեջանական լրատվամիջոցներն ավելի վաղ ապատեղեկատվություն էին տարածել, թե իբր մարտի 3-ին ադրբեջանական զինված ուժերը խոցել են հայկական զինված ուժերին պատկանող «X-55» անօդաչու թռչող սարքը, որը թռիչք է իրականացրել Աղդամի ուղղությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում