Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են իրադրությունը Սիրիայում: Էրդողանը հայտնել է, որ Սիրիայի հարցով ապրիլի սկզբին Ստամբուլում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի ղեկավարների հանդիպում կկայանա:

Երկու երկրի ղեկավարներն ընդգծել են Սիրիայում շարունակական երկխոսության անհրաժեշտությունը:

Ուշագրավ է, որ Էրդողանն ու Մակրոնն օրեր առաջ ևս հեռախոսազրույց էին ունեցել, որը, սակայն, ավարտվել էր սկանդալով: Թուրքիայի նախագահականից հերքել էին Ֆրանսիայի նախագահական պալատի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ հեռախոսազրույցի ժամանակ Մակրոնը հորդորել է Էրդողանին հարգել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Սիրիայում 30-օրյա հրադադար հաստատելու մասին որոշումն ու դադարեցնել գործողություններն Աֆրինում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում