Առաջիկա ամիսներին Սյունիքի մարզի սահամանամերձ գյուղերում նախատեսվում է ներդնել նախադպրոցական կրթություն

Առաջիկա ամիսներին Սյունիքի մարզի սահամանամերձ գյուղերում նախատեսվում է ներդնել նախադպրոցական կրթություն

Մոտ ապագայում ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի մի շարք գյուղերում նախատեսվում է ունենալ նախադպրոցական կրթության համար հաստատություններ ։

Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը։

«Առաջիկա ամիսներին նախատեսվում է համայնքի սահմանամերձ ՝ Լիճք, Կարճևան, Շվանիձոր և Լեհվազ գյուղերում ունենալ նախադպրոցական կրթության հաստատություններ։ Ծրագիրը շատ ծավալուն է և կարևոր է գյուղում երիտասարդությանը պահելու համար։ Նշված գյուղերում նախկինում եղել են գյուղական ամբուլատոր հաստատություններ, և այժմ այդ շենքերը ցանկանում ենք փոխարինել նախակրթական հաստատության համար»,- նշեց Զաքարյանը և հավելեց, որ նախագծային աշխատանքները համայնքի կողմից արդեն իրականացվել են։

Համայնքի ղեկավարն ընդգծեց, որ իրենք դիմել են ՀՀ առողջապահության նախարարություն, որտեղ համաձայնել են ամբուլատորիաները անհատույց տրամադրել համայնքին։ Վերանորոգման աշխատանքները կատարելու համար համայնքապետարանը դիմել է պահպանվող տարածքների աջակցման հիմնադրամին, որտեղից ակնկալում են ծրագրի համար ամբողջ շինանյութը ստանալ։ Մեղրու համայնքապետարանը աշխատանքները կիրականացնի իր ուժերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում