AM | RU
USD
EUR
RUB

Մոտակա տարիների մեր աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի միջին աճի տեմպից ավելին լինի

 
 

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մարտի 3-ին այցելել է Արագածոտնի մարզ` ծանոթանալու 2017 թ. մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին և 2018 թ. անելիքներին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ հանրապետության համախառն ներքին արդյունքի ցուցանիշում մարզի մասնաբաժինը կազմում է 3 տոկոս, համախառն արդյունաբերական արտադրանքի ծավալը 2016 թվականին կազմել է 39.4 մլրդ դրամ, 2017-ին` 35.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 280 հազար դրամ: Մարզպետի խոսքով՝ գյուղատնտեսական համախառն արտադրանքը 2017 թ. կազմել է 89.1 մլրդ դրամ՝ 2016-ի 87 մլրդ դրամի դիմաց, որից մեկ շնչին բաժին է հասնում 693.4 հազ. դրամ, որը 2,3 անգամ գերազանցում է հանրապետության միջին ցուցանիշը:

Մարզում առևտրաշրջանառությունը 2017-ին կազմել է 16.9 մլրդ դրամ, ինչը 2016-ի համեմատ ավելի է 1,9 մլրդ դրամով, որից մեկ շնչին բաժին է հասնում 131.6 հազ. դրամ: Մարզում ծառայությունների ծավալը նախորդ տարվա ընթացքում կազմել է 10.9 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 85.5 հազ. դրամ: Աճը 2016-ի համեմատ կազմել է 1.7 մլրդ դրամ: Շինարարության ծավալը 2017-ին կազմել է 26,2 մլրդ դրամ, որը 1.46 անգամ մեծ է հանրապետության միջին ցուցանիշից: Աճը կազմել է 3.6 մլրդ դրամ:

Մարզում արտահանման ծավալը 2017-ին կազմել է 4.6 մլրդ դրամ, որը 2016-ի համեմատ պակաս է 3 մլրդ դրամով: 2017-ի ընթացքում Արագածոտնում իրականացվել են 26,2 մլրդ դրամի ներդրումային ծրագրեր, ինչը 2016-ի համեմատ ավելի է 6 մլրդ դրամով: Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ 2018-ի տարեկան աշխատանքային պլանով նախատեսվել է ավելի քան 35.2 մլրդ դրամի ներդրում: Իրականացված ներդրումների հաշվին ստեղծվել է 350 հիմնական աշխատատեղ: Ակնկալվում է, որ ընթացիկ տարում կստեղծվի 600 հիմնական աշխատատեղ: Մարզպետի խոսքով՝ 2017-ին մասնավոր հատվածի կողմից իրականացվել է 6.5 մլրդ դրամի ներդրում, իսկ 2018թ.-ին պլանավորվել են 20.4 մլրդ դրամի ներդրումներ կաթի և կաթնամթերքի արտադրության, միրգ-բանջարեղենի վերամշակման և չրերի արտադրության, ըմպելիքի և ալկոհոլային խմիչքների արտադրության, ալմաստի վերամշակման, տեքստիլ արդյունաբերության, հանքահումքային արդյունաբերության, զբոսաշրջության և այլ ոլորտներում:

Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում առկա է 54100.3 հա վարելահող, որից տարեկան օգտագործվում է մոտ 40-50%-ը: Մարզպետի խոսքով՝ վարելահողերի չօգտագործման հիմնական պատճառներն են բնակավայրերից հեռու գտնվելը, քարքարոտությունը, ինչպես նաև ոռոգելիության դժվարությունները: Մարզում 28000 հա ոռոգելի վարելահողերից 2017թ. ոռոգվել է 14000 հա-ն: Նախատեսվում է 2018-ի ոռոգելի հողատարածքներն ավելացնել շուրջ 400 հա-ով` ի հաշիվ ոռոգման ջրագծերի վերանորոգման և ինտենսիվ այգիների հիմնման: 2017-ի ընթացքում հիմնվել են 11 հա ինտենսիվ այգիներ և, ընդհանուր առմամբ, մարզում հիմնված ինտենսիվ այգիների ծավալը ներկայումս կազմում է 30 հա: Միաժամանակ Աշոտ Սիմոնյանն ընդգծել է, որ միայն 2018-ին մարզում նախատեսվում է հիմնել 120 հա ինտենսիվ այգի: 2018-ին Աշտարակ և Ոսկեվազ համայնքներում կշահագործվեն ևս 3 հա ժամանակակից ջերմատներ: Լիզինգային ծրագրով 2017-ի ընթացքում ձեռք է բերվել ժամանակակից 14 միավոր գյուղտեխնիկա, տարվա ընթացքում նախատեսվում է ձեռք բերել ևս 15 միավոր: Մասնավորի հետ քննարկման փուլում է գտնվում գյուղտնտեսական մարզային կայաններ հիմնելու գաղափարը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ողջունել է գյուղատնտեսության ոլորտում մարզում իրականացվող ծրագրերի ընթացքը և կարևորել արտահանման ծավալների ավելացմանն ուղղված քայլերը: Միաժամանակ, գործադիրի ղեկավարը հորդորել է մեծ ուշադրություն դարձնել անասնապահության ոլորտի զարգացմանը և շեշտել, որ արտադրանք ունենալու պարագայում շուկաների հետ կապված խնդիրներ չունենք: Կարեն Կարապետյանը մարզպետարանի պատասխանատուներին հորդորել է 2018-ի համար պլանավորումն իրականացնել համարձակ և թիրախային, հստակեցնել բոլոր վիճակագրական տվյալները: «Մեզ պետք են ճշմարիտ թվեր, մենք թիվ նկարելու, ուռճացնելու խնդիր չունենք: Հորիզոնը, պլանը որ դնում ենք՝ պետք է սահմանել մաքսիմալ հագեցած, և այդ պարագայում 95-97 տոկոս կատարողականը շատ ավելի ողջունելի կլինի, քան 120 տոկոսը, երբ հասկանում ենք, որ պլանավորելիս ցածր բեռ ենք վերցրել մեզ վրա, որովհետև մեր մոտակա տարիների աճի տեմպը պետք է տարածաշրջանի, ԵԱՏՄ-ի, ԱՊՀ-ի, աշխարհի համեմատ լինի միջինից ավելին, և մենք 2017 թվականը փակել ենք այդ թվերով», - նշել է վարչապետը:

Զեկուցվել է, որ մարզի համայնքների 2017 թ. տեղական բյուջեների եկամուտների փաստացի մուտքերը կազմել են 3 մլրդ 708 մլն 229 հազ. դրամ, որը կազմում է տարեկան նախատեսվածի 99.1 տոկոսը, իսկ սեփական եկամուտների հավաքագրումը կազմել է 1 մլրդ 237 մլն 073.2 հազ. դրամ կամ կատարվել է 98 տոկոսով: 2016-ի տարեկան ցուցանիշների համեմատ 2017-ին սեփական եկամուտներն ավելի են հավաքագրվել 218 մլն 211.9 հազ. դրամով: Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզի համայնքների 2018 թ. տեղական բյուջեների եկամուտների հանրագումարը պլանավորվել է 3 մլրդ 916 մլն 523.4 հազ. դրամ, իսկ սեփական եկամուտները՝ 1 մլրդ 433 մլն 169.1 հազ. դրամ: 2018-ի մարզի համայնքների սեփական եկամուտների հանրագումարը 2017-ի համեմատ ավելի է նախատեսվել 171 մլն 397.3 հազ. դրամով կամ 23 տոկոսով:

Ըստ մարզպետի՝ մարզում գույքագրված աղբավայրերի թիվը 136 է, որոնցից փակվել է 124-ը, փակման ենթակա է ևս մեկ աղբավայր: Համայնքներում գործող տնտեսվարող սուբյեկտների հետ կնքված աղբահանության պայմանագրերի թիվը 2017-ին կազմել է 634, իսկ 2018-ին կանխատեսվում է կնքված պայմանագրերի թիվը հասցնել 1400-ի: 2017-ին աղբահանության վճարներից գանձումը կազմել է 47.4 մլն դրամ, իսկ ծախսը՝ 154 մլն դրամ: 2018-ին աղբահանության վճարներից մուտքերը նախատեսվում են 130 մլն դրամ, իսկ ծախսը` 146 մլն դրամ: Աղբահանության վճարները կազմել են աղբահանությանն ուղղված ծախսի 90%-ը: Նշված միջոցները նախատեսվում է հավաքագրել տեղական վճարների տեսքով և ապահովել ինքնաֆինանսավորում, ինչը համայնքների սեփական բյուջեների վրա լրացուցիչ բեռ չի առաջացնի:

Կարեն Կարապետյանը գոհունակություն է հայտնել աղբահանության ոլորտում իրականացվող աշխատանքների ընթացքից և ընդգծել, որ պետության կողմից սուբսիդավորման արդյունքում տրամադրվող միջոցները հնարավոր կլինի ուղղել համայնքներում այլ ծրագրերի իրականացմանը, այդ թվում՝ ենթակառուցվածքների բարելավմանը:

Աշոտ Սիմոնյանը տեղեկացրել է, որ մարզի բժշկական հաստատություններում 2017-ին արձանագրվել է վճարովի ծառայությունների 20%-ի աճ: Նախորդ տարվա ընթացքում վճարովի ծառայությունները կազմել են 121.9 մլն դրամ՝ տարեկան բյուջեի 7.3%-ը։ Մարզի բուժհիմնարկների 2018-ի բյուջեն կազմում է 1 մլրդ 453 մլն 662 հազ. դրամ, որը 2017-ի համեմատ նվազել է 5.6%-ով։ Հաշվի առնելով 2017-ին բուժհիմնարկներում կատարված օպտիմալացման աշխատանքները` նախատեսվում է ընթացիկ տարում վճարովի ծառայությունների մուտքերի կտրուկ աճ մինչև 170.7 մլն դրամով, 2017թ. համեմատ շուրջ 40%-ով։ Օպտիմալացման արդյունքում Աշտարակի և Ծաղկահովիտի ԲԿ-ներում պլանավորվել է խնայել 63.4 մլն դրամ, որը կուղղվի նախորդ տարիներին կուտակած կրեդիտորական պարտքերի մարմանը, կապիտալ ծախսերին և բուժսարքավորումների ձեռքբերմանը։

Վարչապետը գոհունակություն է հայտնել նաև առողջապահության ոլորտում իրականացվող միջոցառումներից և համոզմունք հայտնել, որ դրանք կնպաստեն մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանն ու ընդլայնմանը:

Արագածոտնի մարզպետարանի կրթության վարչության պետը տեղեկացրել է, որ մարզում առկա է 117 դպրոց, 116 հազար աշակերտ, 2266 ուսուցիչ, իսկ դպրոցների օպտիմալացման ծրագիրն ընթացքի մեջ է, ինչի արդյունքում կլինեն զգալի տնտեսումներ: «Օպտիմալացումն ինքնանպատակ չէ, այլ միջոցներն արդյունավետ օգտագործելու հնարավորություն: Տնտեսումները պետք է ուղղել կրթական այլ ծրագրերի իրականացմանն ու կրթության որակի բարձրացմանը», - ընդգծել է վարչապետ Կարեն Կարապետյանը:

Խորհրդակցությանը քննարկվել են նաև միջհամայնքային ճանապարհների վերանորոգման ոչ ստանդարտ լուծումներ գտնելուն, զբոսաշրջության և ոլորտների առնչվող մի շարք այլ հարցեր:

Լրահոս
Ընկածին հազար տեղից հարվածելը պատեհապաշտություն է Չեխովի անվան դպրոցը երկար տարիներ գործել է առանց կրթության ծրագրի լիցենզիայի Արցախից տեղահանվածները Փախստականների միջազգային օրն անցկացրել են Հայաստանի մշակութային վայրեր այցելությամբ Երևանում կաշառք տալու պատրվակով խարդախությամբ գումար հափշտակելու դեպք է բացահայտվել. մեղադրանք է առաջադրվել 3 անձի Հայաստանի զորամասերից մեկի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել չարաշահումների համար ԿԸՀ-ն պատգամավորի մանդատ է շնորհել Հրանտ Դավթյանին Ոստիկանները բերման են ենթարկել տասնյակից ավել «օրենքով գողերի» Սեյրան Օհանյանը հարցաքննվել է ՊԵԿ-ում հարուցված քրեական գործի շրջանակներում Արցախի կառավարությունը որևէ մեքենա չի հատկացրել Երկրապահ կամավորական միությանը Արմեն Գրիգորյանն անդրադարձել է ռուսական նոր կործանիչներ ձեռք բերելու մասին լուրերին Դատարանը մերժեց ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանի կալանքը փոխելու միջնորդությունը Հորդառատ անձրևի պատճառով մարվել է Մեծ Եղեռնի հուշահամալիրի Հավերժական կրակը 14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են Կան կասկածներ, որ Մանվել Գրիգորյանի բարեգործական հիմնադրամին փոխանցված քաղաքացիների գումարները նպատակային չեն օգտագործվել. ՀՔԾ Խուզարկություն Վստրեչի Ապերի տանը. նրա նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել «Բոլորը հոշոտում են Մանվելին՝ բացասական, բայց մեծ ու հզոր կերպարին». Վովա Վարդանով Արմեն Գրիգորյանն արդար ընտրություններն արտագաղթի ծավալները նվազեցնելու գործոններից մեկն է համարում Արմեն Գրիգորյանն առաջնագծում նկատում է լարվածության որոշակի աճ Անհրաժեշտ է գիտակցել ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունը. Շարմազանով Խուզարկություններ՝ Զապի, Կանեւսկոյի, Օշականցի Գեւորիկը, Նորատուսցի Արայի եւ մյուսների տանը ԱԺ 4 խմբակցությունները պատրաստակամ են սկսել քննարկումներ ԸO փոփոխությունների շուրջ Ընտրական բարեփոխումները պետք է իրականացվեն քաղաքական համաձայնությամբ, եւ միջազգային սկզբունքներին համապատասխան. Աշոտյան Ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում Երկրապահ կամավորական միության կենտրոնական գրասենյակում Վարչապետը հյուրընկալել է իրեն զանգահարած 10-ամյա Անգելիկային Ոստիկանները վաղ առավոտից խուզարկում են քրեական հեղինակությունների եւ օրենքով գողերի տները Թևան Պողոսյանը ողջունում է նոր Հայաստանում բացասական երևույթների դեմ պայքարը ԵԿՄ-ի Ավան տարածքային բաժանմունքում ոստիկանների կողմից ապօրինի զենք- զինամթերք է հայտնաբերվել Համացանցում հայտնվել Է մետրոյում Ռուսաստանի հավաքականի հաղթանակը տոնելու տեսագրությունը «Միջնորդները պետք է ակտիվ լինեն առաջնագծում լարվածության ալիքի մեծացման հնարավորություն չտալու համար». Տիգրան Աբրահամյան Մենք մաքուր ենք աշխատում, մենք հո ազգի թշնամի չենք. 6-րդ վարչությունը ստուգումներ է սկսել «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը և Արդշինբանկը առավել հարմարավետ են դարձնում քարտապանների սպասարկումը Ադրբեջանցի հողագործների գործունեությունը, շնորհիվ «ազատարար» Հասանովի, վտանգված է. Արծրուն Հովհաննիսյան ՀՀ ոստիկանությունը հատուկ գործողություններ է իրականացնում տեսախցիրկներ տեղադրող «Էլիպս» ընկերությունում «Զինվորի բաժին» մակագրությամբ պահածոներ են հայտնաբերվել նաև Մանվել Գրիգորյանի Արցախի առանձնատանը. նոր բացահայտումներ «Ներում-բեկում չկա, ծեծեք, ջարդեք դավաճաններին` Նիկոլից սկսած». ՊՊԾ-ի գնդի գործով նիստում հրապարակվում են զրույցների ձայնագրությունները Նաիրի Պետրոսյանը հերքել է Սերժ Սարգսյանի՝ Մոսկվայում լինելու մասին լուրերը Մանվել Գրիգորյանը ծառայողական բջջային հեռախոսից չի օգտվում. Արսեն Բաբայան Մարդու իրավունքների պաշտպանը Գեղարքունիքի մարզում էր Մանվել Գրիգորյանին ինչի՞ համար պետք է այցելեմ. Սամվել Ալեքսանյան Մանվել Գրիգորյանի սանիկը լրագրողին ԱԺ-ում «տուշոնկա» անվանեց, ապա՝ ներողություն խնդրեց
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan