Ֆրանսիայի դեսպանը դատապարտելի է համարում ԼՂ բանակցային գործընթացը խոչընդոտող ցանկացած հայտարարություն

Ֆրանսիայի դեսպանը դատապարտելի է համարում ԼՂ բանակցային գործընթացը խոչընդոտող ցանկացած հայտարարություն

Ցանկացած հայտարարություն, որը խոչընդոտում է բանակցային գործընթացը, դատապարտելի է: Լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ Երեւանի նկատմամբ նկրտումների մասին վերջերս արած հայտարարությանը:

Նա նշեց, որ ծանոթ է այդ հայտարարությանը, եւ հատկանշական համարեց այն, որ Ֆրանսիան իր հակազդեցությունը ցույց տվել է անմիջապես տարածած իր պաշտոնական հայտարարությամբ:

«Կարեւոր է հղում կատարել Ֆրանսիայի պաշտոնական այդ հայտարարությանը, որը դատապարտում է բանակցային գործընթացը խոչընդոտող նմանատիպ ցանկացած հայտարարություն: Այն երկիմաստ չէր: Ֆրանսիան իր հստակ կարծիքը հայտնել է»,- ասաց դեսպանը:

Նա նաեւ անդրադարձ կատարեց հայ-թուրքական արձանագրությունների կնքման ընթացակարգի դադարեցմանը, որի մասին մարտի 1-ին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրված Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ: Ժոնաթան Լաքոտն ասաց, որ Ֆրանսիան այս առնչությամբ իր դիրքորոշումը դեռ կարտահայտի, երբ ամեն ինչ հստակեցված լինի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում