Ադրբեջանում սոցիալական խնդիրների պատճառով հերթական ինքնահրկիզման դեպքն է գրանցվել

Ադրբեջանում սոցիալական խնդիրների պատճառով հերթական ինքնահրկիզման դեպքն է գրանցվել

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բնակիչ Զեյնալով Բախրուզ Ֆեյրուզը մարտի 5-ին ինքնահրկիզման փորձ է արել:

Այս մասին հայտնում է ադրբեջանական minval.az-ը:

Տղամարդու ինքնահրկիզման փորձի պատճառ են եղել սոցիալական խնդիրները:

Զեյնալովը 2 ամիս աշխատել և աշխատավարձ չի ստացել, ինչն էլ հանգեցրել է ինքնասպանության փորձի:

Նա տեղափոխվել է Բաքվի հանրապետական հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:

Ադրբեջանում վերջին տարիներին ինքնահրկիզման և այլ ճանապարհով ինքնասպանության փորձերի թիվը մեծացել է:

Ադրբեջանում ամեն օր առնվազն մեկ ինքնասպանության դեպք է գրանցվում, լինում են օրեր, երբ ինքնասպանությունների թիվը հասնում է 3-4-ի:

Եթե հաշվի առնենք, որ սա միայն ԶԼՄ-ներում հրապարակված և պաշտոնապես հաստատված վիճակագրություն է, դժվար չէ պատկերացնել, որ իրականում ինքնասպանությունի թիվն ավելի մեծ է:

Փորձագետները մարդկանց ինքնասպանություն գործելու հարյուրավոր պատճառներ են նշում, սակայն Ադրբեջանում տեղի ունեցող ինքնասպանությունների գլխավոր պատճառներն են համարվում սոցիալական ծանր վիճակը, բանկերին ունեցած պարտքերը, խոսքի ազատության խիստ սահմանափակմամբ և կամայական չհիմնավորված ձերբակալություններով ուղեկցվող ժողովրդավարության բացակայությունը, ինչը մարդկանց մոտ սուր հոգեբանական խնդիրների պատճառ է դառնում:

Ադրբեջանում ինքնասպանությունների պաշտոնական վիճակագրություն չի անցկացվում: Այդ երկրի ԶԼՄ-ների հաղորդած տվյալներն էլ ոչ միշտ է, որ արտացոլում են իրական պատկերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում