ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

ԱԺ-ում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության հրավիրած արտահերթ նիստը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրանցվել է 96 պատգամավոր:

Արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 12 օրենքի նախագիծ, որոնց մի մասը պատգամավորները կքննարկեն երկրորդ ընթերցմամբ:

Մասնավորապես, արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված են այնպիսի կարևոր նախագծեր, ինչպիսիք են Քաղաքացիական ծառայության մասին, Հանրաքվեի մասին նոր օրենքի նախագծերը, ինչպես նաև Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին, ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին օրենքների նախագծերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում