AM | RU
USD
EUR
RUB

Արևի ջերմությունը էլեկտաէներգիայի փոխակերպող հայկական արտադրության վահանակները. «Սոլարոն»

 
 

Հայաստանի բնակլիմայական պայմանները՝ մի, օրենսդրական փոփոխությունները մյուս կողմից նպաստեցին, որ արևի էներգիան էլեկտրաէներգիայի փոխակերպելու համաշխարհային միտումները չշրջանցեն Հայաստանը։ Հայկական միտքն անմիջապես ընկալեց ոչ միայն արևային կայանների նպատակահարմարությունը, այլև արագորեն տիրապետեց արևային վահանակների ստեղծման տեխնոլոգիային։ 2017թ. գարնանը Հայաստանում արտադրվեց առաջին արևային վահանակը՝ Սոլարոնի (Solaron) կողմից:

«Պրոֆպանել» ընկերության հիմնադիր, ռուսաստանաբնակ գործարար Արթուր Ալավերդյանը ոլորտի հեռանկարայնության մասին հասկացել էր 10 տարի առաջ։ Վերջին երկու-երեք տարվա ընթացքում վերականգնվող էներգիան զարգացնելու նպատակով կատարված օրենսդրական փոփոխությունները նպաստեցին, որպեսզի արտադրության ոլորտում երկար տարիների փորձ ունեցող գործարարը Հայաստանում հիմնի արևային վահանակների արտադրություն։ «Նախքան արտադրությունը սկսելը, մանրամասն ուսումնասիրվել է արտասահմանյան շուկան և, բնականաբար, ընտրվել և Հայաստան է բերվել ոլորտի առաջատար ընկերությունների փորձը։ Բյուրեղները, որոնք կազմում են վահանակների հիմքը, հիմնականում ներմուծում ենք Թայվանից և ներմուծում ենք միայն ամենաբարձր՝ A դասին պատկանողները»,-ասում է Հայաստանում առաջին ու առայժմ միակ արևային վահանակներ արտադրող «Պրոֆպանել» ընկերության կոմերցիոն տնօրեն Էմմա Ալլախվերդյանը։

Եթե հնարավոր լիներ Հայաստանում ձեռք բերել վահանակների արտադրության մեջ օգտագործվող բյուրեղներն ու մյուս բաղադրիչները, Սոլարոնի արտադրությունը հիմնված կլիներ բացառապես հայկական հումքի վրա, բայց քանի դեռ տեղական շուկայում դա բաց է մնում, Սոլարոնը համագործակցում է արտասահմանյան առաջատար ընկերությունների հետ։

Արեգակնային նմանակիչ՝ IV-Tester. ստուգում է պատրաստի արևային վահանակի գործառնական բնութագրերը

60 և 72 բյուրեղներից բաղկացած վահանակները Սոլարոն ապրանքանիշի ստանդարտ ու ամենապահանջված վահանակներն են։ Սակայն, Էմմա Ալլախվերդյանի խոսքով, կախված հաճախորդի ցանկությունից, տարբեր չափի ու գույների միա- և բազմաբյուրեղ վահանակներ կարող են արտադրել։ Կիսաավտոմատացված հոսքագիծը թույլ է տալիս օրական առավելագույնը 65-70 վահանակ ստանալ։ Թեստավորումը, որն ըստ կոմերցիոն տնօրենի, արտադրական գործընթացի կարևորագույն փուլերից մեկն է, ցույց է տալիս, թե որքանով է դիմացկուն, արդյունավետ և հզոր վահանակը։ Այդ պարամետրերը պարտադիր ճշգրիտ արձանագրում ու պիտակում են յուրաքանչյուր վահանակի վրա։

Սեփական արևային կայանը Սոլարոն ապրանքանիշի վահանակներով հավաքել ցանկացող յուրաքանչյուր հաճախորդ անվճար թե´ խորհրդատվություն է ստանում, թե´ կառուցվելիք կայանի 3D ձևաչափով արված նախագիծը։ Բայց, նախ և առաջ, ուսումնասիրվում է տեղանքը, որտեղ պետք է կառուցվի կայանը. «Ասեմ, որ մենք աշխատում ենք թե իրավաբանական, թե ֆիզիկական անձանց հետ։ Երկու դեպքում էլ, եթե մեր մասնագետները տեղանքը զննելուց հետո եզրակացության են գալիս, որ կայանի կառուցումը նպատակահարմար չէ, ցածր արդյունավետություն կունենա, այդ մասին անպայման տեղեկացնում են հաճախորդին։ Եթե լինում է այլ տարբերակ, որն ավելի արդյունավետ կլինի, առաջարկում են այդ տարբերակը։ Իսկ եթե տան կամ ցանկացած այլ շենքի դիրքը, որի վրա ցանկանում են կայան տեղադրել, արևահայաց է լինում, միանշանակ կառուցվում է,-ասում է Էմմա Ալլախվերդյանը և մոտավոր ծախսը պատկերացնելու համար օրինակ բերում։-3-4 հոգուց բաղկացած ընտանիքը, ով միջին հաշվով ամսական ծախսում է 10-12 հազար դրամի էլեկտրաէներգիա, կարող է արևային կայան ձեռք բերել 1800-2000 ԱՄՆ դոլարով։ Կայանը կանխիկ ձեռք բերելու դեպքում 6-7 տարվա ընթացքում ծախսը փակվում է, որից հետո ավելի քան 20 տարի այն անվճար ծառայում է»։

Արևային կայանի շահավետությունն ակնհայտ է, ձեռքբերման համար էլ բազմաթիվ բանկեր հարմար պայմաններով լիզինգ են առաջարկում. ապագա հաճախորդի համար խնդիր կարող է լինել, թերևս, լիզինգի համար պահանջվող կանխավճարը, որը կազմում է գումարի 10-20 տոկոսը։ Էմմայի խոսքով, եթե մի քիչ խորն ես մտածում, դա էլ չի կարող խանգարել, քանի որ, եթե հաշվի ես առնում, թե ամսական որքան գումար ես վճարում ՀԷՑ-ին, ակնհայտ է դառնում արևային կայանի շահավետությունը։ Ի վերջո, ամեն ամիս էլեկտրաէներգիայի ծախսի դիմաց վճարվող գումարով կարող ես վարկդ փակել և արդյունքում սեփական արևային կայան ունենալ։ Օրենսդրական փոփոխությունն էլ՝ ըստ որի արտադրված, բայց չօգտագործված էներգիան ՀԷՑ-ում «ամբարելով» կարող ես օգտագործել այն ժամանակ, երբ անհրաժեշտությունը լինի, կատարյալ պայմաններ է ստեղծում կայան ունեցողների համար։ «Օնգրիդ կայանները ցանցի հետ են աշխատում, տվյալ դեպքում արտադրված հոսանքը կարող է և´ անմիջապես օգտագործվել, և´ «կուտակվել» ՀԷՑ-ում։ Երկկողմանի հաշվիչները ցույց են տալիս և´ օգտագործված, և´ ցանց ուղարկված էլեկտրաէներգիան։

Արևային կայանների տեղադրումը խթանելու նպատակով ընկերությունում զեղչային համակարգ է գործում։ Նա, ով իր համայնքում առաջինն է տեղադրում 1-5 կՎտ հզորությամբ արևային կայան, դրա դիմաց վճարում է համապատասխանաբար՝ 50-250 հազար դրամով պակաս, քան պահանջվում է։

Մոտ մեկ տարվա ընթացքում Սոլարոնը հասցրել է լինել Հայաստանի բոլոր մարզերում և Արցախում։ Իսկ հայկական վահանակներով Հայաստանում կառուցված ամենամեծ կայանը Տավուշի մարզի Ենոքավան գյուղում է՝ 147 կՎտ դրվածքային հզորությամբ։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Լրահոս
Ռուսաստանն անպատասխան չի թողնի Իսրայելի գործողությունները. Շոյգու Եվրահանձնաժողովը ներկայացրել է ԱՀԿ-ի բարեփոխման պլանը Արարատ Զուրաբյանը կարևորում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հստակ տարաբաժանումը Ֆուտբոլի Հայաստանի գավաթի խաղարկությունում տեղի են ունեցել փոփոխություններ Հայաստանը և Չինաստանը ստորագրել են օդային հաղորդակցությունների մասին համաձայնագիր «Հայք» կուսակցությունը ցանկանում է Երևանը դարձնել արժեքների վերստեղծման կենտրոն «Լույս» դաշինքն իր ծրագրում նախատեսում է աղբը որպես երկրորդային հումք օգտագործել ԲՀԿ-ն Երևանի առաջնահերթ խնդիրները կլուծի քաղաքի բյուջեն եռապատկելով ՀՀ ՊՆ 4-րդ զորամիավորումում անցկացվում է գումարտակային մարտավարական զորավարժություն Արփինե Հովհաննիսյանը ԵԽԽՎ հանձնաժողովում բարձրաձայնել է Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանամերձ համայնքների գնդակոծման մասին Ռուսական Իլ-20-ը խոցվել է Սիրիայի ՀՕՊ-ի կողմից Անկախության օրվան նվիրված միջոցառումների ընթացքում մայրաքաղաքի մի շարք փողոցներ փակ են լինելու Փհենյանում մեկնարկել են ԿԺԴՀ-ի եւ Հարավային Կորեայի ղեկավարների բանակցությունները Երևանի գլխավոր ճարտարապետն ազատվել է աշխատանքից «Ժողովուրդ». ԵԱՀԿ–ն սկսել է սահմանին տիրող իրավիճակի հետ կապված քննարկում իրականացնել «Հրապարակ». Հայ-թուրքական սահմանը հատած 16-ամյա Օզմենի հարցով դիմել են Արագած Ախոյանին «168 Ժամ». Ալիևը նոր «գրոհ» է նախաձեռնում, ինչպես կարձագանքի ՀԱՊԿ-ը. Փորձագետ «Իրատես». Պաշտոնանկ կարվի ԿԳ նախարարը «Հրապարակ». Հանձնաժողովը հավակնում է դառնալ դատախազությո՞ւն ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 18 Խուզարկություն «Քրիստոնեական արժեհամակարգի և ավանդական ընտանիքի պաշտպանության» նախաձեռնության գրասենյակում Թուրքիան ծանր զինտեխնիկա է ուղարկել Սիրիայի Իդլիբ քաղաք Պորոշենկոն Ռուսաստանի հետ բարեկամության պայմանագրի խզման հրամանագիր է ստորագրել Բակո Սահակյանը հրավիրել է ՊԲ զորահավաքային պատրաստության ուսումնավարժական հավաքների ընթացքին նվիրված խորհրդակցություն Իրաքը ՄԱԿ-ին տեղեկացնելու է Թուրքիայի կողմից Իրաքի օդային սահմանը խախտելու դեպքերի մասին ՄԻԵԴ-ն սկսել է Ադրբեջանից ստացված 34 նոր բողոքների ուսումնասիրությունը Հակառակորդի կողմից արձակված կրակոցներից մեկ անձ հրազենային վնասվածք է ստացել Մասիսի քաղաքապետն ազատ կարձակվի գրավի դիմաց Վարչապետն ընդունել է ԵԱՏՄ պետությունների Կենտրոնական բանկերի նախագահներին Վահան գյուղում բացվեց մանկական խաղահրապարակ Թուրքիան մտադիր Է ամրապնդել իր դիրքերը Իդլիբի տարածաշրջանում. Էրդողան Հեղափոխության, օրինականության և բովանդակության ճգնաժամի մասին ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը ձայնագրելու դեպքի քրեական գործով խուզարկություններ են կատարվում մի շարք հասցեներում. ՔԿ Պայթյուն Հրազդանում. բնակելի շենքի տակ հեռակառավարվող պայթուցիկ է տեղադրված եղել Խուզարկություն Yerevan.today-ի խմբագրությունում Ալեքսանդր Սարգսյան. «ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ» ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Սեպտեմբերի 17 Բաքուն պետք է հետաքրքրված լինի հնարավորինս շուտ բանակցել Լեռնային Ղարաբաղի հետ. ՀՀ վարչապետ Բակո Սահակյանն ընդունել է «Ֆրանսիա-Հայաստան» բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազին ՀՀ ԱԳՆ-ն հերքում է Էրդողանի կողմից Նիկոլ Փաշինյանին զանգահարելու մասին թուրքական լրատվամիջոցների տարածած լուրը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan