Սիրիայում ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Սիրիայում ռուսական տրանսպորտային ինքնաթիռ է կործանվել

Սիրիայում կործանվել է ռուսական Ан-26 տրանսպորտային ինքնաթիռ: Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ին, ՌԴ պաշտպանության նախարարությունը հաստատել է ինքնաթիռում 26 ուղևորների և անձնակազմի 6 անդամների առկայությունը. Նախնական տվյալներով՝ նրանք բոլորը զոհվել են:

Վթարը տեղի է ունեցել Հմեյմիմ օդանավակայանում վայրէջքի ժամանակ: Ինքնաթիռը բախվել է գետնին՝ չհասնելով մինչև թռիչքուղին՝ մոտ կես կմ հեռավորության վրա: Նախնական տվյալներով, աղետի պատճառ կարող էր լինել տեխնիկական անսարքությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում