Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչները հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Ալևիների եվրոպական կառույցի ներկայացուցիչները մարտի 6-ին այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Ալևիների Եվրոպական տարբեր երկրների կազմակերպությունների ղեկավարները ծաղկեպսակ դրեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին և ծաղիկներ խոնարհեցին անմար կրակի մոտ: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար Գևորգ Վարդանյանը ալևիներին ներկայացրեց հուշահամալիրի կառուցման պատմությունը և հուշակոթողի խորհրդանշական իմաստը:

Հայ-պառլամենտական միջազգային ասոցիացիայի կոորդինացիոն խորհրդի անդամ,«Վերադարձ» հիմնադրամի նախագահ Արագած Ախոյանի խոսքով` այցը նախաձեռնել են Ալևիների եվրապական կառույցը:

« Եվրոպայում 2 միլիոն ալևիներ են ապրում,իսկ Փոքր Ասիայում` ավելի քան 15 միլիոն: Ալևիներն իրենց մշակույթով, կրոնական որոշ ծեսերով շատ նման են հայերն,նույնիսկ բառերի խմբեր կան, որոնք նույն են: 1937 թվականին Դերսիմի կոտորածների ժամանակ Թուրքիայի իշխանությունների կողմից բավականին շատ ալևիներ սպանվեցին, և նպատակը մեկն է ` այն ազգերը,որոնք տուժել են թուրքական իշխանությունների՝ դարերի ընթացքում վարած քաղաքականության հետևանքով, պետք է միավորվեն և իրենց իրավունքները պաշտպանեն, ինչպես նաև վերականգնեն արդարությունը»,-ասաց Ախոյանը:

Նրա խոսքով` ասոցիացիան համագործակցում է նաև պոնտացի հույների,ասորիների,արամեացիների ու բոլոր այն ազգերի հետ, որոնք ապրում են Փոքր Ասիայում:

Ալևիները շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում և ծանոթացան Ցեղասպանության մասին վկայող նյութերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում