Կիպրահայերին օժանդակություն ցուցաբերելը Կիպրոսի կառավարության առաջնահերթությունների թվում է. CNA

Կիպրահայերին օժանդակություն ցուցաբերելը Կիպրոսի կառավարության առաջնահերթությունների թվում է. CNA

Կիպրահայերին աջակցություն ցուցաբերելը երկրի կառավարության առաջնահերթությունների շրջանակում է: Այդ մասին Կիպրոսում Հայաստանի դեսպան Ֆադեյ Չարչօղլյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է երկրի ԵՄ հարցերով հանձնակատար Ֆոտիս Ֆոտիոսը: Վերջինս ընդգծել է, որ կիպրական իշխանությունները ձեռնարկում են բոլոր քայլերը՝ աջակցելու լուծել այն խնդիրները, որոնց բախվում են կիպրահայերը:

Ըստ աղբյուրի, հանդիպման վերահաստատվել է Կիպրոսի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական կապերը և բարձր մակարդակի երկկողմ քաղաքական հարաբերությունները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում