AM | RU
USD
EUR
RUB

Հայաստանն ու Մեքսիկան նոր համաձայնագրով խրախուսում են ներդրումների իրականացումը

 
 

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Հայաստանի և Մեքսիկական Միացյալ Նահանգների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի ստորագրմանը: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը նշեց, որ նախագծով սահմանված են Հայաստանի և Մեքսիկայի միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: «Համաձայնագիրը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի պետության ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի պետության ազգային օրենսդրության համաձայն»,- ասաց Կարայանը:

Նախագիծը ներառում է հոդվածներ` ներդրումների խրախուսման և պաշտպանության, վնասների փոխհատուցման, օտարման և համապատասխան փոխհատուցումների, հնարավոր վեճերի կարգավորման և մի շարք այլ դրույթների վերաբերյալ: Նախագծի առանձին հոդվածով սահմանված են նաև համաձայնագրի ուժի մեջ մտնելու, տևողության և դադարեցման պայմանները, ինչպես նաև համաձայնագրի կիրառումը:

Ելնելով վերոհիշյալից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը նպատակահարմար է համարում համաձայնագրի ստորագրումը Հայաստանի Հանրապետության կողմից:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գարեգին Բ-ի հետ Տիգրան Սարգսյանը ԵՏՀ- ի համար կարեւորում է գործարար համայնքում թվային տեխնոլոգիաների օգտագործման առավելությունները Լևոն Մնացականյան. Ձեր գործողություններում եղեք ներդաշնակ, փոխըմբռնող Հռոմում անցկացվեց «Հայոց ցեղասպանության հիշողություն և ցեղասպանությունների կանխարգելում» խորագրով համաժողովը Գեղամ Գևորգյանը փոքր և միջին ջերմոցային տնտեսությունների ներկայացուցիչների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները և զարգացման ուղիները «Իմ բիզնեսը, Իմ բանկը»․ գործընկերության իրական ձևաչափ Դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիպել է Չեխիայի արդյունաբերության և առևտրի նախարար Մարթա Նովակովայի հետ Էրդողանը հայտարարել է, որ անկախ ԱՄՆ-ի կոչերից, Թուրքիայի ԶՈՒ-ն մտնելու է Մանբիջ 2019թ.- ը նոր ազդակ կհաղորդի Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. Ալիև Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններն ստացել են Վերաքննիչ դատարանի որոշումը ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ Հայաստանի գլխավոր առաջնահերթությունը. Նիկոլ Փաշինյան Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի Ղազախի և Աղստևի հատվածում ԶՈՒ-ն կփոխարինի սահմանապահներով Ես և Պուտինը Սերժ Սարգսյանին առաջարկեցինք հանձնել 5 շրջանները, բայց նա մերժեց. Ալեքսանդր Լուկաշենկո Արմեն Գևորգյանը չկալանավորվեց Կանադայում ստացել են տարբեր քաղաքներում պայթուցիկների տեղադրման մասին նամակներ Թերեզա Մեյը լքել է ԵՄ-ի՝ Բրյուսելում ընթացող գագաթնաժողովը Ստրասբուրգցի հրաձիգը սպանվել է Արման Թաթոյանն այցելել է Ռոբերտ Քոչարյանին ՌԴ դեսպանատունը կոչ է անում չքաղաքականացնել Գյումրիում ռուս զինծառայողի մասնակցությամբ տեղի ունեցածը ԿԳ նախարարությունը հայտնել է դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը «Ավրորան» կոչ է անում հակազդել աշխարհում մարդասիրության խնդիրներին ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ է Վարդենյաց լեռնանցքը «Ժամանակ». Ռևերանսներ գործող իշխանությանը «Հրապարակ». Ոչ թե երեք փոխվարչապետ, այլ՝ մեկը, ոչ թե 18 նախարարությունն, այլ՝ 11-ը «Ժամանակ». Ծառուկյանը տևական ժամանակ է չի վճարում BMW ավտոմեքենաների սրահի շինարարների գումարը «Իրատես». Փաշինյանը չգիտի` ինչպես զսպել թիմակիցների մեծ ախորժակը «Հրապարակ». ՀՀ-Արցախ ռազմաքաղաքական հավասարակշռությունը չի խախտվի «Իրատես». ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել «Ժամանակ». Լրագրող Հայկ Գևորգյանը՝ ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ «Հրապարակ». ՀԱՊԿ թնջուկին շուտով կգումարվի գազի գնի հարցը «Փաստ». Մարզպետները կշարունակեն պաշտոնավարել ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Դեկտեմբերի 14 ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը չի լուծվել Շրի Լանկայի բժշկական խորհուրդը կճանաչի ԵՊԲՀ դիպլոմը Երևան-Մեղրի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել. կա 3 զոհ Դեսպան Տիգրան Գևորգյանը հավատարմագրերը հանձնել է Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադին Հայաստանում են ՌԴ օդատիեզերային պաշտպանության զորքերի ներկայացուցիչները ՀՀ ԶՈւ ներկայացուցիչները մեկնել են Մինսկ ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ֆիզիկական անձանց կողմից նվիրատվությամբ ավտոմեքենաներ տրամադրելու դեպքում եկամտային հարկի հաշվարկման վերաբերյալ Արցախի խորհրդարանի հերթական նիստում տեղի է ունեցել 2019թ. պետական բյուջեի քննարկման առաջին փուլը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan