Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի ռուսական կողմում կա կուտակված  140 ավտոմեքենա

Դիլիջանի ոլորաններում մարտի 6-ի ժամը 20:00-ի դրությամբ, խիտ մառախուղ է, տեսանելիությունը` 20-30 մետր:

Մեղրու տարածաշրջանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Բքի պատճառով դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից։

Ճանապարհաշինարարները կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, մարտի 6-ին՝ կեսօրից հետո, 7-ի գիշերը, 9-ին, 10-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 7-ի ցերեկը, 8-ին, 10-ի ցերեկը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Նախարարությունը բոլոր վարորդներին հորդորում է մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: Ռուսական կողմում կա կուտակված 140 ավտոմեքենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում