Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում ծրագրած ԻՊ անդամները

Թուրքիայում ձերբակալվել են ԱՄՆ հյուպատոսարանի վրա հարձակում ծրագրած ԻՊ անդամները

Թուրքիայի իրավապահ մարմինները «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ գործողության շրջանակում Ադանայում ձերբակալել է 13 անձի, ովքեր ենթադրվում է, որ հարձակում են նախապատրաստել քաղաքում ԱՄՆ հյուպատոսության վրա: Այս մասին հայտնում է թուրքական Diken գործակալությունը:

Ձերբակալվածները հարցաքննության համար տարվել են ոստիկանական բաժանմունք:

ԻՊ հարձակման վերաբերյալ հետախուզական տվյալների առկայությամբ պայմանավորված Թուրքիայում ԱՄՆ դեսպանությունը մարտի 5-ից երկու օրով դադարեցրել էր աշխատանքները: Միաժամանակ դեսպանությունից հորդորել էին Թուրքիայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին զգուշանալ հնարավոր հարձակումներից, հեռու մնալ մարդաշատ վայրերից, ինչպես նաև դեսպանության հարակից տարածքներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում