Ռեփեր Տիմատին հայ տաքսիստից 5-10 մլն ռուբլու փոխհատուցում է պահանջել

Ռեփեր Տիմատին հայ տաքսիստից 5-10 մլն ռուբլու փոխհատուցում է պահանջել

Ռուս ռեփեր Տիմատին իրեն պատկանող ավտոմեքենային հարվածած հայ տաքսիստից պահանջել է 5-10 մլն ռուբլի փոխհատուցում: Այս մասին հայտնում է MK.ru-ն:

Ավտովթարը տեղի է ունեցել մարտի 3-ին, բախվել են «Մերսեդես» և «Ֆոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ: Առաջինը Տիմատիին ուղեկցող անվտանգության ավտոմեքենան է եղել, որի սեփականատերը հենց ռեփերն է: Այն ամբողջությամբ այրվել է: «Ֆոլկսվագեն»-ի ղեկին եղել է հայ տաքսիստ Հրանտ Ալթունյանը, ով աշխատում է Մարտիրոսյաններին պատկանող տաքսի ծառայությունում:

Իրավապահ մարմինները մինչ օրս չեն կարողանում հայտնել ավտովթարի մեղավորին:

MK.ru-ին Մարտիրոսյանների ընտանիքից հայտնել են, որ վթարի արդեն հաջորդ օրվանից մի քանի զանգեր են ստացել՝ առաջարկելով փոխհատուցել վնասը: Զանգահարողներից մեկը ներկայացել է որպես Տիմատիի անվտանգության պետ: Նրանք պահանջել են 5-10 մլն ռուբլի:

Ավտովթարում հայ տաքսիստի մեղավորությունը ապացուցելու պարագայում «Մերսեդես»-ի սեփականատերը կարող է դիմել դատարան և պահանջել փոխհատուցել վնասը: Այրված ամենագնացի արժեքը մոտ 8 մլն ռուբլի է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում