Մի քանի փաստ ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկոյի մասին

Մի քանի փաստ ֆուտբոլի ազգային թիմի նորեկ Նորբերտո Բրիասկոյի մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչն առաջիկա երկու ընկերական խաղերից առաջ ներկայացրեց արտերկրում հանդես եկող ֆուբոլիստների ցուցակը, որում առկա էր նաև հայ ֆուտբոլասերին ոչ այդքան հայտնի Նորբերտո Բրիասկոյի անունը:

«Արմենպրես»-ը ձեզ է ներկայացնում մի քանի հետաքրքիր փաստեր ազգային ընտրանու նորեկի մասին: Բրիասկոն ծնվել է 1996 թվականին: 22 ամյա ֆուտբոլիստը հանդես է գալիս կենտրոնական հարձակվողի դիրքում: Ֆուտբոլիստի հասակը 182 սմ է: Երկու մրցաշրջանի ընթացքում Բրիասկոն «Աթլետիկո Ուրական»-ի կազմում ընդհանուր առմամբ խաղացել է 1644 րոպե (23 խաղ) և դարձել է 4 գոլի հեղինակ:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանն ընկերական խաղերի համար արտերկրում հանդես եկող 13 ֆուտբոլիստ է հրավիրել:

Մարտի 24-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Էստոնիա ընկերական հանդիպումը, իսկ մարտի 27-ին՝ ժամը 19:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կկայանա Հայաստան-Լիտվա ընկերական հանդիպումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում