Դեսպան Մանասարյանը կարևորել է Չինաստանի կառավարության՝ աղքատության դեմ պայքարի ծրագիրը

Դեսպան Մանասարյանը կարևորել է Չինաստանի կառավարության՝ աղքատության դեմ պայքարի ծրագիրը

Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանը տպավորիչ է համարել երկրի կառավարության 2018 թվականի աշխատանքային զեկույցում ներառված այն քայլերը, որոնք պետք է ձեռնարկվեն աղքատության դեմ պայքարում: Այս մասին հայտնում է China Daily-ն:

«Զեկույցում ներառված էին թվեր՝ արված և անելիք աշխատանքների վերաբերյալ: Ավելի քան 10 միլիոն մարդ դուրս կբերվի աղքատությունից: Դա շատ տպավորիչ է»,- նշել է ՀՀ դեսպանը:

Նա ընդգծել է, որ կառավարության ծրագրով Չինաստանում երիտասարդության ավելի լայն շրջանակների համար կավելացվեն ներդրումները՝ հանուն գյուղատնտեսության, գիտական և կրթական ոլորտների զարգացման: «Տարբեր ուղիներ են գործի դրվում՝ իրականացնելու չինական երազանքը: Մենք ցանկանում ենք, որ չինացի ժողովուրդը հասնի այն նպատակին, որը ներկայացված է ծրագրում»,- ասել է Մանասարյանը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում