«Հրապարակ». Սեյրան Սարոյանը մոր ու կնոջ հետ մեկնում է ԱՄՆ՝ շրջագայելու և բուժման
10/03/2018 09:15
Նմանատիպ
«Գեներալ Սեյրանը կնոջ և մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայելի Մեռյալ ծովում բուժված գեներալն այլևս վստահություն չունի իսրայելական բժշկության նկատմամբ, ժամանակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը: Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաև իր անբաժան կես գեներալ Մանվելը, սակայն վերջին պահին փոշմանել ու չի դիմել ԱՄՆ դեսպանատուն: Կարո՞ղ է մերժել են վիզան, չեք ասում՝ հարցրինք մենք: «Ոչ, ինքը չցանկացավ, առջևում Երկրապահի օրն է, դրան է պատրաստվում»: Սարոյանն էլ սպասում է՝ Սերժ Սարգսյանին վարչապետ ընտրի, նոր մեկնի ԱՄՆ»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում