«Հրապարակ». Սեյրան Սարոյանը մոր ու կնոջ հետ մեկնում է ԱՄՆ՝ շրջագայելու և բուժման

«Հրապարակ». Սեյրան Սարոյանը մոր ու կնոջ հետ մեկնում է ԱՄՆ՝ շրջագայելու և բուժման

«Գեներալ Սեյրանը կնոջ և մոր հետ պատրաստվում է մեկնել ԱՄՆ՝ շրջագայելու, բայց հիմնականում՝ բուժման: Իսրայե­լի Մեռյալ ծովում բուժված գենե­րալն այլևս վստահություն չունի իսրայելական բժշկության նկատմամբ, ժամա­նակ առաջ Ռուսաստանում, Չինաստանում էր անցնում բուժումը, հիմա որոշել է փորձարկել ամերիկյանը: Նրա հետ պետք է ԱՄՆ մեկներ նաև իր անբաժան կես գեներալ Մանվելը, սա­կայն վերջին պահին փոշմանել ու չի դիմել ԱՄՆ դեսպանատուն: Կարո՞ղ է մերժել են վիզան, չեք ասում՝ հարցրինք մենք: «Ոչ, ինքը չցանկացավ, առջևում Երկրապահի օրն է, դրան է պատրաստ­վում»: Սարոյանն էլ սպասում է՝ Սերժ Սարգսյա­նին վարչապետ ընտրի, նոր մեկնի ԱՄՆ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում