Դոնալդ Թրամփը խոսել է Հյուսիսային Կորեայի հետ «գործարքի» օգուտների մասին

Դոնալդ Թրամփը խոսել է Հյուսիսային Կորեայի հետ «գործարքի» օգուտների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ Հյուսիսային Կորեայի հետ հաջող գործարքի դեպքում կշահի ամբողջ աշխարհը և այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, նախագահը իր թվիթերյան էջում ասել է, որ հանդիպման ժամը և վայրը կհայտնեն ավելի ուշ:

Ավելի վաղ, Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ընդունել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինի հանդիպում կազմակերպելու առաջարկը` երկու երկրների միջև առաջացած խնդիրները քննարկելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում