Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանին համարում է ռազմական իրավիճակին ամենալավ տիրապետող անձը

Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Սերժ Սարգսյանին համարում է ռազմական իրավիճակին ամենալավ տիրապետող անձը

Արցախի թեմի հոգևոր առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կարծում է, որ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանից լավ ոչ ոք չի տիրապետում ներկայիս ռազմական և բանակի իրավիճակին: Պարգև Սրբազանը նման կարծիք հայտնեց մարտի 10-ին լրագրողների հետ զրույցում:

«Սերժ Սարգսյանը մեծագույն փորձառություն ունեցող մարդ է, ով Արցախյան շարժման առաջին օրից մինչև հիմա գտնվում է կարևորագույն պաշտոններում: Եվ այսօր ՀՀ Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարն է: Կարծում եմ՝ նրանից լավ ոչ ոք չի տիրապետում ռազմական և բանակի իրավիճակին»,-ասաց Պարգև Սրբազանը:

Նրա կարծիքով՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցությունները ևս տեղի են ունենում նրա միջոցով, հետևաբար Սերժ Սարգսյանից լավ մասնագետ այդ հարցում չկա:

«Մեր անվտանգության երաշխավորը մեր ժողովուրդը, բանակը և իշխանությունն են միասին»,-եզրափակեց Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում