ՌԴ-ում մեկնարկող նախագահական ընտրությունների ժամանակ Գյումրիում կգործի 4 ընտրատեղամաս

ՌԴ-ում մեկնարկող նախագահական ընտրությունների ժամանակ Գյումրիում կգործի 4 ընտրատեղամաս

ՌԴ-ում նախագահական ընտրությունների համար Գյումրիում կգործի 4 ընտրատեղամաս:

ՌԴ նախագահի ընտրության օրը՝ մարտի 18-ին, 08:00-20:00-ն Հայաստանում մշտական կամ ժամանակավոր բնակություն ունեցող ՌԴ քաղաքացիները կկարողանան քվեարկել երկու հիմնական ընտրատեղամասերում՝ № 8026 Երեւանում՝ ՌԴ դեսպանատանը, եւ № 8031 Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում:

Գյումրիում՝ ՌԴ հյուպատոսությունում հիմնականում կքվեարկեն Շիրակի ու Լոռու բնակիչները: Բացի հյուպատոսարանից, ևս 3 ընտրատեղամաս կգործի Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ալեքսանդր Կոպնինը: «Հյուպատոսարանի տարածքում գործող տեղամաս քվեարկության կարող են գալ ՌԴ բոլոր քաղաքացիները: Եթե մարդիկ ցանկանում են գալ նախապես ընդգրկվել նախնական ցուցակներում, կարող են գալ, երբ կամենան, իսկ նրանք, ովքեր չունեն դրա հնարավորությունը, կարող են գալ հյուպատոսարանի տարածք հենց ընտրության օրը՝ առանց լրացուցիչ գրանցման»,- նշեց հյուպատոսը՝ հավելելով, որ արդեն ձևավորված է ԸԸՀ, որն աշխատում է: Իսկ ավելի մանրամասն ընտրողները կարող են ծանոթանալ հյուպատոսության կայքից: «Մենք անում ենք այնպես, որ մեր քաղաքացիները ստանան անրաժեշտ ողջ տեղեկատվությունը: Հայտարարությունները տարածվում են ԶԼՄ միջոցով՝ հայերեն և ռուսերեն, կայքում ևս տեղադրվում է ողջ ինֆորմացիան: Ընտրություններից 2 օր առաջ ԸԸՀ-ն արդեն հերթապահություն կիրականացնի հյուպատոսարանում: Ընտրությունների օրը մեր կողմից կարվի ամեն ինչ ընտրողներին հարմարություններ ստեղծելու համար»,-նշեց հյուպատոսը՝ ՌԴ քաղաքացիներին կոչ անելով մարտի 18-ին ակտիվություն ցուցաբերել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում