Հայաստանում մարտի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Հայաստանում մարտի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև

Հայաստանի տարածքում` մարտի 12-ի ցերեկն առանձին շրջաններում, 15-17-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ քամին կլինի հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Մարտի 16-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը, հատկապես գիշերները, աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Երևանում մարտի 12-ի ցերեկը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-17-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ: Մարտի 16-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում