ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի ութ համայնքում ընտրվել են գործող գյուղապետերը

ՏԻՄ ընտրություններում Արարատի մարզի ութ համայնքում ընտրվել են գործող գյուղապետերը

Արարատի մարզի ինը համայնքներում՝ Եղեգնավանում, Դարբնիկում, Զորակում, Խաչփարում, Հայանիստում, Նիզամիում, Նորամարգում, Սայաթ-Նովայում եւ Սիսում, մարտի 11-ին անցկացվեցին համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ, Սիփանիկ համայնքում՝ միայն ավագանու ընտրություններ: Ութ համայնքներում առաջադրված էին գործող գյուղապետերը: Նախնական տվյալներով, նրանց օգտին են քվեարկել ընտրությանը մասնակցած քաղաքացիների մեծամասնությունը:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 11 տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավետիսյանը նշեց, որ Նորամարգ համայնքում առաջադրված երեք նոր թեկնածուների ձայները բախշվել են հետեւյալ կերպ. Արման Թադեւոսյանի օգտին է քվերակել 391 քաղաքացի, Արմեն Գեւորգյանի օգտին՝ 382 եւ Արսեն Ղահրամանյանի օգտնին՝ 182 քաղաքացի: Անվավեր է ճանաչվել 33 քվեաթերթիկ:
Դարբնիկ համայնքում քվեարկությանը մասնակցած 576 քաղաքացիներից, միակ թեկնածու Դավիթ Գզիրյանի օգտին են քվեարկել 549-ը: Դեմ է քվեարկել 14 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է:

Զորակում ընտրելու իրավունք ունեցող1469 քաղաքացիներից միակ թեկնածու, գործող գյուղապետ Մանուկ Մալոյանի օգտին քվեարկել է 561 քաղաքացի, դեմ են քվեարկել 31-ը: Անվավեր է ճանաչվել 8 քվեաթերթիկ:

Խաչփար համայնքում Ղազար Մարտիրոսյանի օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 859 քաղաքացիներից 819-ը: 28 քաղաքացիներ քվեարկել են դեմ, անվավեր է ճանաչվել 12 քվեաթեթիկ: Այստեղ ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 1582 է:

Հայանիստում Բալաբեկ Սարկիսյանի օգտին է քվեարկել 635 քաղաքացի: Դեմ են քվեարկել 22-ը: Անվավեր ճանաչված քվեաթեթիկների թիվը 14 է:

Նիզամիում ընտրությանը մասնակցած 334 քաղաքացիներից Հարութին Կարապետյանին կողմ են քվեարկել 310-ը, դեմ՝ 11-ը: Անվավեր քվեաթերթիկների թիվը 13 է:
Սայաթ-Նովայում առաջադրված էր միակ թեկնածու Ռազմիկ Ալավերդյանը: Նրա օգտին է քվեարկել ընտրությանը մասնակցած 794 քաղաքացիներից 543-ը: Դեմ է քվեարկել 200 քաղաքացի: Անվավեր քվեաթերթիկների թիվը 51 է:

Սիսում՝ Արմեն Եղյանի օգտին քվեարկել է 402 քաղաքացի: 40 քաղաքացի քվեարկել է դեմ, իսկ անվավեր քվեաթերթիկների թիվը 19 է:

Արարատի տարածաշրջանի Եղեգնավան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 1079 քաղաքացիներից ընտրությանը մասնակցել են 551-ը: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թիվ 13 Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովիկ Գասպարյանը նշեց, որ միակ թեկնածու, Հովսեփ Ղազարյանի օգտին քվեարկել է 540 քաղաքացի, դեմ են քվեարկել 5-ը: Անվավեր է ճանաչվել 6 քվեաթերթիկ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում