Պաշտոնական Բաքվին նյարդայնացրել է Արցախի նախագահի այցն ԱՄՆ

Պաշտոնական Բաքվին նյարդայնացրել է Արցախի նախագահի այցն ԱՄՆ

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ նյարդայնացրել է պաշտոնական Բաքվին: Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն:

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ արտգործնախարարությունում Սեկուտային բողոքի նոտա է հանձնվել Արցախի նախագահի՝ Վաշինգտոն այցի առնչությամբ:

Պաշտոնական Բաքվին մասնավորապես դուր չի եկել այն փաստը, որ Բակո Սահակյանը հանդիպումներ է ունենալու ԱՄՆ Կոնգրեսի ադմինիստրատիվ շենքում:

Խնդրի առնչությամբ ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը ևս հանդիպումներ է անցկացրել պետդեպարտամենտում՝ իրենց դժգոհությունը հայտնելով այցի հետ կապված:

Հետևեք մեզ նաև Telegram-ում